Իրավունք
Սամցխե-Ջավախքում ամուսինը կնոջ նկատմամբ մահափորձ է կատարել
ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ծանրացուցիչ հանգամանքներում ընտանեկան բռնության համար ձերբակալել են 1975 թվականին ծնված Գ.Կ.-ին: Նա նախկինում դատված է եղել եւ ներկայումս գտնվում էր փորձաշրջանում։

Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի ազատազրկում։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը այս տարվա մայիսի 1-ին Բորժոմիում գտնվող իր բնակելի տանը բանավոր և ֆիզիկական վիրավորանք է հասցրել կնոջ մորը, իսկ կնոջը՝ 1985 թվականին ծնված Վ.Ա.-ին Վիրավորել է սառը զենքով:

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժում է ստանում։


Իրավապահները Գ.Կ.-ին դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալել են որպես մեղադրյալ։ Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը։

Ընթանում է հետաքննություն:
| Print |