Իրավունք
Բորջոմիում տեղի է ունեցել ավտովթար

 

Բորջոմիի մունիցիպալիտետի Ռվելի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Հեռուստաընկերություն «Բորջոմիի» տեղեկատվությամբ, ավտոմեքենան, ենթադրաբար, բախվել է ծառին։ Դեպքի արդյունքում 2 մարդ վիրավորվել է։

ՆԳՆ-ն դեպքի առթիվ սկսել է քննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է տրանսպորտային շարժման անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։

 

| Print |