«Դժողքում կարգ կլինի, Վարևանում ոչ», - ասում են գյուղացիները
03.09.2020
Խմելու և ոռոգման ջրի համակարգերի անսարքություն, միգրացիա, հին ճանապարհներ, աղբարկղերի և զվարճանքի օբյեկտների բացակայություն – սա խնդիրների ցուցակի մի մասն է, որը հուզում է Ախալքալաքի Վարևան գյուղի բնակիչներին: Տեղացիները կառավարությանը մեղադրում են անուշադրության մեջ և պահանջում են խնդիրների լուծում:
Սվետլանա Բաղնիքյանը 38 տարի է, ինչ ապրում է Վարևանում: Նա ասում է, որ գյուղի հիմնական խնդիրը խմելու ջուրն է, որն աղտոտված է հարակից գյուղերում աղբամանների բացակայության պատճառով: Հինգ գյուղերի բնակիչները կենցաղային աղբը լցնում են գետը, որը Վարևանի բնակիչներն օգտագործում են խմելու համար: Սվետլանա Բաղնիքյանը ասում է, որ այդ պատճառով երեխաները հաճախ են թունավորվում: Նրա ութամյա որդին նման նշաններով բուժվում էր Ախալքալաքի հիվանդանոցում: «80 տարեկան եմ և մինչ այժմ խմելու նորմալ ջուր չենք ունեցել», - մեզ հետ զրույցում ասաց Վարևան գյուղի բնակիչ՝ Մկրտիչ Մանասյանը: «Դժոխքում կարգ կլինի, իսկ Վարևանում՝ ոչ», - ասում է Վարևանի բնակիչ Սամվել Ազարյանը:
Բացի նրանից, որ ջուրը կեղտոտված է, այն նաև հաճախ չի գալիս: Տեղացիների կարծիքով, պատճառն այն է, որ հարևան գյուղերիի բնակիչները խմելու ջուրն օգտագործում են ոռոգման համար: Ֆերմերները բողոքում են ոռոգման համակարգի անսարքությունից: Տեղացիների եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է, իսկ ջրի սակավությունը դժվարեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանումը: Ֆերմերները կառավարությանը մեղադրում են անփութության մեջ և պահանջում են կարգավորել խմելու և ոռոգման ջրի համակարգերը:
Գյուղի բնակիչները բողոքում են քանդված ճանապարհների և զվարճանքի օբյեկտների բացակայությունից: Տեղացիներն ասում են, որ արդյունքում գումարները ծախսում են աննպատակ: Մշակույթի տան կառուցման համար, 2017-ին հայտարարված մրցույթում, բյուջեից հատկացվել է մինչև 76,000 լարի, իսկ գյուղում կառուցվել է մշակույթի տուն:
«Այնքան գումար են ջուրն լցրել, սակայն ակումբը մինչ օրս չի գործում», - ասում է Վարևանի բնակիչ՝ Մկրտիչ Մանասյանը:
Քաղաքապետի ներկայացուցիչ՝ Միշա Ստեփանյանը պնդում է, որ անբավարար ֆինանսների պատճառով մշակույթի տան գույքը հնարավոր չէ գնել, այդ իսկ պատճառով շենքը դեռ չի գործում:
«Երկու տարի հայտարարություն եմ գրում կառավարության համար, և այս տարի նույնպես պետք է գրեմ, միգուցե մենք կարողանանք օգնել ակումբին: Ինչ վերաբերում է ճանապարհների վերականգնմանը, ապա արդեն նախագիծ է կազմվել: Նրանք եկան հունիսին, չափեցին ճանապարհները և ասացին, որ աշնանը կսկսեն վերականգնել ճանապարհը: Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, հաջորդ տարի մենք պատրաստվում ենք կազմակերպել ևս մեկ արհեստական լիճ, որպեսզի բոլորը ջուր ունենան », - ասաց Վարևան գյուղի հոգաբարձու՝ Միշա Ստեփանյանը:
Գյուղի ներկայացուցիչը նաև բացատրում է, որ խմելու ջրի խնդրի լուծման համար նախատեսված նախագիծըընդհատվել է համաճարակի պատճառով, հետագայում այս գործընթացը խոչընդոտվեց գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով: Միշա Ստեփանյանը առաջարկում է վերսկսել վերականգնողական աշխատանքները կարտոֆիլի բերքահավաքից հետո:
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1640 մետր բարձրության վրա, Ախալքալաքից 19կմ հեռավորությամբ: Վարևանում ապրում է շուրջ 150 ընտանիք: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: