Գյուղատնտեսություն
«Տան անդամներից հինգը մնացել են անգործ, միայն թոշակս ու՞մ կհերիքի»,- Հեշտիա գյուղի բնակիչ
Հեշտիան գտնվում է Սամցխե-Ջավախքում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղերից մեկն է: 2014 թվականի մարդահամարի համաձայն, Հեշտիայի համայնքում ապրում է 2 739 մարդ, այստեղից 1691-ը՝ Հեշտիայում:

Գործազրկություն – սա գյուղի հիմնական խնդիրն է, որը բնակիչները նշում են միաձայն: Տեղացիները ընտանիքներին պահում էին Ռուսաստանում արտագնա աշխատանքներից ստացաղ եկամուտով: Կորոնավիրուսի համաճարակի և փակ սահմանների պատճառով, գյուղի բնակչությունը մնաց առանց հիմնական եկամուտի:

«Տանը հինգ մարդ սոված նստած ենք, ոչ գործ կա, ոչ հնարավորություն: Ես ճիշտ է թոշակ եմ ստանում, բայց մեկ թոշակը հինգին կհերիքի՞: Առանց այն էլ ամեն ինչ թանկացել է»,- նշում է գյուղ Հեշտիայի բնակիչ՝ Աղաս Սիմոնյանը:

Ըստ Հեշտիա գյուղի բնակիչների, հարևան պետություն արտագնա աշխատանքների գնում էին գրեթե բոլոր ընտանիքներից: Ինչպես պատմում են տեղացիները, ժողովուրդը նախկինում գյուղում զբաղվում էին մասշտաբային անասնապահությամբ և հողագործությամբ: Իսկ հիմա դժվարությամբ են պահում գոնե երկու կենդանի:

«Կովերիցս մեկը 800 լարիով վաճառեցի: Այս գումարին պետք է ավելացնեմ ևս 100 լարի, որպեսզի խոտ գնեմ և մյուս կովին կերակրեմ: Գոնե այս ճանապարհով ընտանիքս պահեմ»,- ասում է գյուղ Հեշտիայի բնակիչ՝ Գոհարիկ Աբրահամյանը:

Ջավախքում շուտով ձմեռ կգա: Բնակիչները ցավում են, որ երկարատև ծանր ձմռան համար դեռ խոտ էլ չեն հավաքել: Տեղացի Սայաթ Աստոյանն ասում է, որ խոտի մեկ տուկն արդեն արժե 10 լարի:

Գյուղացիների ևս մեկ խնդիր է համարվում սննդամթերքի թանկացած գները: Ասում են, որ համաճարակին զուգահեռ, կյանքի պայմանները բարդացել են, քանի որ համաճարակը ազդել է բերքի ինչպես իրացման, այնպես էլ պահպանման վրա: Բացի գործազրկությունից և արտադրանքի բարձր գնից, տեղացիները բողոքում են նաև խմելու ջրի խնդրից:

Գյուղ Հեշտիայում բնակչության 98%-ը ազգությամբ հայերն են: Մնացած հայաբնակ գյուղերի նման, վրաց լեզվի չիմացությունը այստեղ նույնպես խնդիր է հանդիսանում: Սրա հետ մեկտեղ, նրանք հիմանակում դիտում են հայկական և ռուսական ալիքներ:

«Լեզուն չիմանալու պատճառով միյան հայկական և ռուսական ալիքներ եմ դիտում: Հեռուստացույց էլ չունեմ, որ վրացական ալիքներ ունենամ»,- ասում է Գոհարիկ Աբրահամյանը:


Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա և Հեշտիա գյուղերի հոգաբարձուն՝ Եգոր Քթոյանը «9-րդ ալքիի» մոտ հայտարարում է, որ գործազրկությունը միայն Հեշտիայի խնդիրը չէ:

«Անգործությունն ամենուրեք է: Ով չի ծուլանում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, թող աշխատեն, բերքը վաճառեն և դրանով ապրեն»,- հայտարարում է հոգաբարձուն:

Ըստ նրա `համաճարակն իր բնույթով գլոբալ է: Խնդիր է ստեղծվել ոչ Ջավախքի կամ Վրաստանի բնակչությանհամար, այլև՝ ամբողջ աշխարհի: Համայնքի հոգաբարձուն ասում է, որ Նինոծմինդայի գյուղերի հետ կապված շատ գաղափարներ ու նախագծեր կային, որոնց իրականացմանը խոչընդոտում է համաճարակը:

Գյուղի հոգաբարձուի խոսքով ՝ դպրոցներում վրացերեն լեզվի ուսուցանումը խնդիր չէ, և ընդհակառակը, ընդլայնվում է: Մինչև 30 տարեկան երիտասարդները կարող են սահուն խոսել պետական լեզվով:

«Ինչ վերաբերվում է 40 տարեկանն անց անձանց, նրանք հնարավորություն ունեն, որ վրաց լեզուն սովորեն և դառնան Վրաստանի կատարյալ քաղաքացիներ»,- ասում է Եգոր Քթոյանը:

Հեշտիա համայնքի բնակչության թվաքանակը կրճատվել է: 2002 թվականի մարդահամարի տվյալներով ՝ միայն Հեշտիա գյուղում բնակվում էր 3,082 մարդ: Ըստ 2014-ի նույն մարդահամարի, թիվը կիսով չափ կրճատվել է: Ինչպես ասում են գյուղում, պատճառը միգրացիան է:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |