Գյուղատնտեսություն
Գյուղը դատարկվում է - բարդ իրավիճակ
Համաճարակի պատճառով ստեղծված առողջական խնդիրներն ու թանկացած սննդամթերքը – սա այն հարցերն են, որոնք Աբաթխևի բնակիչների կյանքն էլ ավելի բարդացրեց: Տեղացիներն ասում են, որ պետական լեզվի չիմացության և գործազրկության պատճառով, ապրում են հիմնականում կարտոֆիլի և անասունների հույսով:

Աբաթխեւ գյուղը գտնվում է Ախալցխայի քաղաքապետարանում, ծովի մակարդակից 1340 մ բարձրության վրա: Գյուղը քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա է: Նշված խնդիրներից բացի, Աբաթխեևում բողոքում են մանկապարտեզի, դպրոցի և միգրացիայի պատճառով:

Տեղացիները համարելով հիմնական խնդիրներ, դժգոհում են գործազրկությունից և գյուղատնտեսական ապրանքների գների անկումից: Ասում են, որ մինչ հին ապրանքը չվաճառվեն, միջոցներ չունենալու պատճառով չեն կարողանա գնել գյուղատնտեսական նյութեր և սկսել գարնանային աշխատանքները:

«Երբ կարտոֆիլի սերմերը գնում ենք մեկ եվրոյով, իսկ բերքը վաճառում 80 թեթրիով, որտե՞ղ է մեր շահույթը կամ օգուտը: Շատ դժվար է այսպես ապրել»,
- ասում է Տիգրան Թորոսյանը:

«Լիակատար գործազրկություն է, եթե ինչ-որ տեղ 25-30 լարի արժողությամբ աշխատանք եմ գտնում, դա դառնում է իմ ընտանիքի եկամուտը, բայց ինչպես պետք է հերիքի այդ գումարը ութ հոգանոց ընտանիքի համար», - անհանգստանում է Էլիզաբեթ Գոգորյանը:

Բնակչության սակավության պատճառով գյուղը չունի բժշկական կենտրոն, մանկապարտեզ և դպրոց: Ծնողներն իրենց փոքրերին տանում են հարեւան՝ Ծղալթբիլա գյուղ: Աբաթխևցիները պահանջում են գյուղում կառուցել մանկապարտեզ և դպրոց:

«Գյուղում տրանսպորտ չկա, որ երեխաներին ուղարկենք մանկապարտեզ կամ դպրոց: Այն մարդիկ, ովքեր մեքենա չունեն, ի՞նչ անեն»,- հարցնում է Էլիզաբեթ Գոգորյանը:

Մեկ այլ խնդիր, որի պատճառով բնակչությունը տարիներ շարունակ բողոքում է, միգրացիան է: Աբաթխևում գտնվող տների մեծ մասը լքված են: Տեղացիների խոսքով ՝ գործազրկության պատճառով 130 տնից մնացել է միայն 54-ն:

Տեղական իշխանությունների պատասխանը Աբաթխևի խնդիրների լուծման վերաբերյալ նման է այլ գյուղերի վերաբերյալ արված մեկնաբանություններին: Ախալցիխեի քաղաքապետարանը տեղյակ է առկա հարցերի մասին, բայց չի կարող խառնվել լուծման գործընթացին: Փոխքաղաքապետ՝ Ռուբեն Կարապետյանն ասում է, որ Աբաթխեւում մանկապարտեզ կառուցելու հարցը չի քննարկվում:

«Աբաթխեւից Ծղալթբիլայի մանկապարտեզ գնում է միայն յոթ երեխա: Հաստատությունը վերանորոգված է, հագեցած ժամանակակից գույքագրմամբ և սարքավորումներով», - ասում է Ռուբեն Կարապետյանը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի նշանակմանը, ապա, ըստ փոխքաղաքապետի, Աբաթխևն և Ծղալթբիլան աշխարհագրորեն այնքան մոտ են միմյանց, որ մի գյուղից մյուսը ոտքով տեղափոխվելը խնդիր չպետք է հանդիսանա:

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն ՝ Աբաթխևում բնակվում էր 330 մարդ, իսկ 2014-ին այն կիսով չափ կրճատվեց, մնալով 185 մարդ: Գյուղում միգրացիայի պատճառ համարում են գործազրկությունը:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |