Գյուղատնտեսություն
Գործազուրկ երիտասարդները Արագվա գյուղից
Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1,669 մետր բարձրության վրա: Բնակչությունն ապրում է հիմնականում կարտոֆիլի աճեցմամբ և անասնապահությամբ: Խմելու և ոռոգման ջուրը, պետական լեզվի իմացության պակասը, սեզոնային աշխատանքից կախվածությունը, քաղաքացիություն չունենալը, բերքի վաճառքը - սրանք են այն խնդիրները, որոնց պատճառով բողոքում են Արագվայի բնակիչները:

Վերջին տարիներին, Վրաստանում միգրացիան սկսվելուց հետո, գյուղում մնացել է շուրջ 200 ընտանիք: Մելիք Մելքոնյանը այն գյուղացիներից մեկն է, ովքեր չեն դժվարանում խոսել Արագվայում ստեղծված խնդիրների մասին: Սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրներից ամենաշատը մտահոգված են ճանապարհների և եզրաքարերի նորոգման աշխատանքների վատ որակով: Ասում է, որ ճանապարհի ասֆալտապատումից հետո, վնասված եզրաքարերի մի մասը վերանոոգել են, բայց կարճ ժամանակահատվածում, դրանք քանդվել են: Մելքոնյանը վախենում է երեխաների պատճառով, քանի որ ճանապարհն ու երզրաքարերը գտնվում են դպրոցի հարակից տարածքում:

«Երեխաները խաղում են ճանապարհի մոտ, այստեղ չկա սահմանափակող նշան կամ այսպես կոչված «պառկած պարեկություն» ՝ երթևեկող մեքենաների արագությունն դանդաղեցնելու համար: եզրաքարերը պետք է նորոգվեն, բայց խնդիրները դեռ լուծված չեն», - ասում է Մելիք Մելքոնյանը:

Բնակչության մի մասի համար, որն ապրում է գյուղի բարձրադիր հատվածում, խնդիրը խմելու ջրի մատակարարումն է: Տեղացիների խոսքով ՝ ջուրը բավարար ճնշում չունի և չի կարող հասնել նրանց ծորակներին:

«Ջուր ստանում ենք գյուղ Խանդոյից, այդ իսկ պատճառով կես գյուղը ջուր չունի»,- ասում է տեղացի՝ Սամվել Մելքոնյանը:

Ծանր սոցիալական ֆոնի և գործազրկության պատճառով, բնակչությունը փորձում է աշխատանքային այլընտրանք գտնել հարևան պետությունում: Ջավախքի այլ քաղաքացիների նման, Արագվայի բնակիչներն էլ ընտանիքների բարեկեցությունն ապահովում են Հայաստանից կամ Ռուսաստանից: Համաճարակը նրանց խանգարեց օգտվել այս հնարավորությունից:

«Փակված սահմանների պատճառով այս տարի ոչ մի տեղ գնալ չկարողացանք: Գյուղում միայն կարտոֆիլ ենք աճեցնում, ամեն ինչ թանկացել է, միայն կարտոֆիլն է էժան: Ծախսերի չափ անգամ չենք վաստակում»,- ասում է Ալվարդ Պալպոսյանը:

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պատճառով, Վրաստանում փակված Արագվա գյուղի բնակիչները կորցրել են իրենց քաղաքացիությունը: Պատճառն այն էր, որ էթնիկ հայերի մի մասը օգտվում էր երկքաղաքացիությամբ: Նրանք Վրաստանի քաղաքացիներ լինելուց բացի, համարվում էին Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացիներ:

2014 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների պատճառով, Սամցխե-Ջավախքում ապրող մինչև 10,000 հայեր կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը: Նրանք, ովքեր ցանկանում են քաղաքացիություն ստանալ, պետք է վրացերեն քննություն հանձնեն, բայց պետական լեզվի իմացության բացակայության պատճառով թեստավորումը նրանց համար մեծ խնդիր է հանդիսանում:

«Անիմաստ գումար ենք ծախսում, իսկ քաղաքացիություն ստանալ չենք կարող: Անձամբ ես, վրացերեն չգիտեմ և երևի, այս հասակում չեմ էլ սովորի, ինչը նշանակում է, որ քննությունն հանձնել չեմ կարողանա և Վրաստանի քաղաքացիություն երբեք չեմ ստանա, սա նորմա՞լ է»,- ցավում է Լարիսա Այվազյանը:

Ախալքալաքի գյուղապետի ներկայացուցիչը պատասխանում է tv9news.ge- ի հարցերին `գյուղում առկա խնդիրների մասին: Ղազարոս Հունանյանն ասում է, որ գյուղում ճանապարհի վերանորոգման աշխատանքները կվերսկսվեն գարնանը, իսկ խմելու ջրի առումով ներկայացուցիչը Ախալքալաքի քաղաքապետարանից պատասխանի է սպասում:

«Արագվան կենտրոնական գյուղ է: Ասֆալտապատումից հետո, երեխաների անվտանգության պատճառով տեղադրել են եզրաքարեր: Սակայն, իհարկե սա բավական չէ: Տեղական իշխանությանն արդեն դիմել եմ և հույս ունեմ, որ աշխատանքները կշարունակվեն և եզրաքարեր կավելացնեն»,- բացատրում է Ղազարոս Հունանյանը:
Ինչպես ամբողջ Վրաստանում, տեղացիները Ջավախքի գյուղերը նույնպես լքում են: Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, Արագվայում ապրում էր 861 բնակիչ, մինչդեռ 2002 թ.-ին գյուղում գրանցված էր 1,206 մարդ:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |