Գյուղատնտեսություն
Գյուղեր, որոնց խնդիրները բյուջետային առաջնահերթություններում ներառված չեն

Ախալցիխեի քաղաքապետարանի բյուջեն տարեկան միջինը 30 մլն լարի է կազմում։ Սրան գումարվում է մոտ 15 մլն լարի, որը քաղաքապետարանը ստանում է կենտրոնական բյուջեից՝ փոխանցման տեսքով։ Հաճախ այդ գումարներն այնպես են ծախսվում, որ գյուղերի մի մասին ոչինչ չի հասնում։ Փոքր բնակավայրերի միակ նախագիծը «Գյուղի աջակցության ծրագիրն» է, որն իրականացվում է տարին մեկ անգամ կենտրոնական բյուջեից։

Ախալցիխեի Ծղալթբիլա գյուղը մի քանի տարի է, ինչ տեղական կամ կենտրոնական բյուջեից գումար չի ստանում ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար։ Ամեն տարի գյուղում իրականացվում է միայն «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում նախատեսված փոքր ծրագիր։ Սա տեղի ունեցավ նաև անցյալ տարի։ «Գյուղի աջակցության ծրագրով» Ծղալթբիլայում կառուցվել է 210 մետր բետոնե ճանապարհ։ Ծրագրով հատկացվել է 20 հազար լարի, մոտավորապես նույնքան էլ ավելացրել է Ախալցիխեի քաղաքապետարանը։ Այլ գումար գյուղը բյուջեից չի ստացել ոչ 2022 թվականին, ոչ էլ նախորդ տարիներին։

Ինչպես ասում է տեղի պատգամավոր Պետրոս Վարդանյանը, Ծղալթբիլայի բախտը բերել է, քանի որ ունի «հովանավոր»։ «Հովանավորը» տեղացի մարդ է, ով հաջողակ բիզնես ունի Ռուսաստանում կամ Հայաստանում։ Անընդհատ մեծ ծրագրեր են ֆինանսավորում հայրենի գյուղում։ Գյուղի պատգամավորը պատմում է, որ դպրոցի վերանորոգումը, մշակույթի տան ջեռուցումը, ծիսակատարությունների տունը ֆինանսավորել է տեղացի՝ Լեոնիդ Գոգորյանը։ Ամանորին երեխաների համար ձմեռ պապը նույնպես գալիս է Ռուսաստանից: Տեղացի գործարարն ամեն տարի նվերներ է ուղարկում։

«Մինչև գյուղ տանող ճանապարհի 5կմ հատվածի կառուցումը նույնպես տեղացիներից մեկն է ֆինանսավորել: Սա քիչ չէ»,- մեզ հետ զրույցում ասում է Պետրոս Վարդանյանը։

Մեծահարուստ գործարարների բարեգործությունը ձեռնտու է նաև կառավարությանը: Այն, ինչ պետք է լուծի պետությունը, ֆինանսավորվում է մասնավոր անձի կողմից։

Ի տարբերություն Ծղալթբիլայի՝ Օրալ գյուղը «հովանավոր» չունի, այստեղի մարդիկ միայն իշխանության բարեհաճության հույսն ունեն։ Տեղացիները կարողանում են իրենց ընտանիքները պահել անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղը, որտեղ գյուղատնտեսությունը պետք է զարգանա, ոռոգման ջուր չունի, ինչն ազդում է բերքի որակի ու հետևաբար, քանակի վրա։ Գյուղում բժշկական կենտրոն չկա, դպրոցի վթարային շենքում վաղուց դասեր չեն անցկացվում։

Երիտասարդները ծանր կենսապայմաններից փախչում են քաղաքկամ արտերկիր:

«Բժշկական կենտրոնն ամենակարևորն է և գյուղում չկա, դրա կարիքն ունենք։ Ես 84 տարեկան եմ և ինչպե՞ս կարող եմ ինքնուրույն գնալ կլինիկա: Շաբաթը մի օր բժիշկ է գալիս հարեւան գյուղ, ուր գնանք, ում դիմենք»,- ասում է Աղուշ Նազարեթյանը։

«Ոչ բժիշկ, ոչ բժշկական կենտրոն։ Եթե ուզում ենք բժշկի գնալ, շտապ օգնություն ենք կանչում, տանում են»,- համագյուղացու հետ համաձայնվում է Մյասնիկ Նազարեթյանը։

Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ գյուղում անցած տարի իրականացվեց միակ ծրագիրը՝ գերեզմանատունը ցանկապատվեց։ «Գյուղի աջակցության ծրագրի» բյուջեն՝ 12000 լարին, ավելի մեծ ծրագիր իրականացնելու համար բավարար չէր:

Ներքին ճանապարհների, խմելու և ոռոգման ջրի, արտաքին լուսավորության, սպասասրահի, ակումբի վթարային շենքի վերանորոգման համար ծրագրում գումար չկար նաև Անի գյուղում։ Գյուղի ժողովներին տեղացիներն առաջնահերթություն են տալիս խմելու ջրին, սակայն գումարի անբավարարության պատճառով մի քանի տարի է, ինչ արվում է արտաքին լուսավորություն։ Բնակիչներն ասում են, որ բարձրլեռնային գյուղում խմելու ջուրը գալիս է առավոտյան, կենտրոնի միակ աղբյուրից։ Բազմիցս գումարներ են ծախսվել խմելու ջրի վերականգնման վրա, սակայն ջրի դեբետը չի կարող բավարարել դատարկվող գյուղի կարիքները։

«Գյուղում ավելի շատ գինի կգտնեք, քան ջուր։ Եթե անցնեք գյուղով, որոշ ընտանիքներ մի բաժակ ջուր անգամ տալ չեն կարող։ Մանկապարտեզը բացվեց, լավ է, մարդիկ աշխատանք ունեն, երեխաներն էլ ուրախ են, բայց մի քիչ մեծ տարածք են ուզում, գյուղի ծրագիր չկա, բժշկական կենտրոն ենք ուզում, բայց չկա։ Ի՞նչ եք անելու 12 հազար լարիով»:


«Գյուղին աջակցություն կլինի, եթե պետությունը գարնանը մի քիչ էժան գնով ներկրի սերմացու, թունավոր քիմիկատներ։ Եթե կան սպորտային սարքավորումներ, մենք էլ ենք դրա մասին մտածում, բայց 12 հազարով չենք կարող։ Նրանք (տեղական իշխանությունները) պետք է ֆինանսավորեն վերեւից (կենտրոնական բյուջեից)»,- ասում է Խվիչա Դիանոսաշվիլին։

Անի գյուղը տարիներ շարունակ ստացել է միայն «Գյուղի աջակցության ծրագրով» հատկացված գումարը։ Անցյալ տարի տեղի բնակիչների վաղեմի խնդրանքը կատարվեց ու կառուցվեց կենտրոնական ճանապարհը։ Կես միլիոնանոց ծրագրից 140.000 լարին հատկացվել է մարզերում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամից, իսկ մնացածը տեղական բյուջեից ավելացրել է ինքնակառավարումը։

«Մունիցիպալ զարգացման հիմնադրամը և մարզերում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամն օգնում են ինքնակառավարմանը թանկարժեք ծրագրերի իրականացման գործում»,- ասում են Ախալցիխեի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանը կենտրոնական բյուջեից տարեկան միջինը 15 մլն է ստանում և մոտ 30 խոշոր ծրագիր է իրականացնում։

«Բյուջեով կարող է ոչ ամեն գյուղում նախագիծ իրականացվի, բայց, օրինակ, ունենք 4 մինի մարզադաշտերի կառուցման ընթացիկ ծրագիր, որոնցից երկուսն իրականացվում են քաղաքում, երկուսը՝ գյուղում։ Հաջորդ տարի նախատեսել ենք հինգ մինի մարզադաշտերի կառուցում, որոնք հիմնականում կկառուցվեն գյուղերում։ Օրինակ՝ Զիկիլիա գյուղում, բացի «Գյուղի աջակցության ծրագրից», գուցե ոչ մի ֆինանսավորում չի եղել, բայց 2022 թվականին սկսվել են հրապարակի, մարզադաշտի կազմակերպման, հենապատի կառուցման նախագիծը, այս նախագծերն ընթացքի մեջ են, իսկ սրանք իրականացվում են տեղական բյուջեից»,- ասում է Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին։
Քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև բյուջեի անարդար բաշխման մասին է խոսում նաև ինքնակառավարման հարցերով փորձագետ Իրակլի Մելաշվիլին: Նրա խոսքով, երբ իշխանությունը պետք է ընտրություն կատարի՝ 100 հոգանոց գյուղո՞ւմ թանկ ծրագիր իրականացնել, թե՞ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքում, թե՛ քաղաքապետարանը, թե՛ սակրեբուլոն նախընտրում են մեծ բնակավայրը։ Փորձագետի կարծիքով՝ այս միտումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ունենք նման վարչատարածքային կենտրոն։

«Ավելի լավ կլիներ քաղաքն ու գյուղերը առանձին քաղաքապետարաններ լինեին, նման դեպքում միջոցների բաշխումը շատ ավելի արդարացի կլիներ։ Ընտրողների մեծ զանգվածն ապրում է քաղաքում, բնականաբար, կուսակցությունը շահագրգռված է քաղաքաբնակների սրտերը շահելու մեջ և հիմնական միջոցներն ուղղում է այստեղ։ Գյուղացիներին մնում է միայն «Գյուղի աջակցության ծրագիրը»։ Սա հանգեցնում է գյուղերի դատարկությանը, իսկ գյուղում ապրող մարդու կենսապայմանները հնարավոր չէ համեմատել քաղաքում ապրող մարդու պայմաններին։ Գյուղը մնում է 20-րդ դարի կեսերի մակարդակին»։

Իրակլի Մելաշվիլին ասում է, որ քաղաքապետարանը սեփական եկամուտ գրեթե չունի։ Ավելացված արժեքի հարկը և գույքահարկը հիմնականում մնացել է տեղական բյուջեին, իսկ մնացած գումարը գնում է կենտրոնական բյուջե։ Այս պայմաններում ինքնակառավարումը չի կարողանա մեծ գումար հատկացնել բոլոր բնակավայրերի համար։ Ըստ ինքնակառավարման փորձագետի՝ եկամուտներն ու իրավունքները պետք է վերադարձվեն ՏԻՄ-ին:

«Ինքնակառավարման օրենսգրքով դա սահմանված չէ, բայց ավագանին կարող է կանոն ընդունել, թե ինչպես պետք է բյուջեն հաստատվի, որպեսզի յուրաքանչյուր գյուղում գոնե մեկ ծրագիր իրականացվի։ Լիազորություններն ու ֆինանսները տրված են կենտրոնական իշխանությանը: Թեեւ իշխանությունը կարծես թե փորձում է լուծել խնդիրները, սակայն դա անարդյունավետ է։ Վրաստանի 3500 բնակավայրերի խնդիրը Թբիլիսիից հնարավոր չէ լուծել. Աշխարհը վաղուց է հասկացել, որ տեղական խնդիրները պետք է լուծի այնտեղ ապրող իշխանությունը։ Ինքն է օգտվում այդ ճանապարհից, ջրից, մանկապարտեզից՝ ի տարբերություն այն պաշտոնյայի, ով նստած է Թբիլիսիում ու երբեք չի գա այդ գյուղ»։

Իրակլի Մելաշվիլիի խոսքով՝ «Աջակցություն գյուղին» ծրագիրը չի կարող բավարարել բնակչության իրական կարիքները, հետեւաբար կառավարությունը պետք է հոգա ծրագրի բյուջեի ավելացման մասին։ Բացի այդ, ըստ ինքնակառավարման փորձագետի, մինչ պրակտիկայում կներդրվի կենտրոնական և տեղական բյուջեների արդարացի բաշխումը քաղաքներին և գյուղերին, միջոցների բաշխման ժամանակ համամասնությունը պետք է պաշտպանի Սակրեբուլոն։
Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 8 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 4 °C
img
Նինոծմինդա 4 °C
img
Աբասթուման 8 °C
img
Բակուրիան 7 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.7924
EUR
EUR
1
2.8532
RUB
RUB
100
2.8408
TRY
TRY
1
0.0822
USD
USD
1
2.6728
Օրացույց
«« Ապրիլ  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 12345
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetparkbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibomDeneme BonusuBets10 Girişporn moviecasibomcasibomEntrümpelung firmacasibommedyamuhabiri.com hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom casibom girişcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqos1xbetbetparksuperbetinvozol 12000timeisworth.comCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibomcasibomhttps://www.iaimu.ac.id/wp-content/js/marsbahisbetkanyonimajbetdinamobetmatbetjojobetkralbetholiganbet girişsekabetonwinbetebetsahabetmatadorbetgrandpashabetnakitbahiscratosslotpiabellacasinomeritkingbahsegeldumanbetdumanbetmarsbahisparibahisdinamobetcasibommatadorbetjojobetgalabetnakitbahismeritkingimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobiljojobetimajbetgalabetmatbetonwinpiabellacasinoholiganbetcasibombakırköy escorttrend topic satın almavibetcasibomBetofficePusulabetvbetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetturkeybetnanomavibetgoldenbahispremikssigara shopbetkanyon girişbahsegeltümbetbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetturkeybetturkeybetcupbetcupcasibom giriş twitterbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetgrandpashamobilbahisbaywin