Հասարակություն
Ախալցիխեում ադրբեջանի քաղաքացու մեքենան միտումնավոր վնասել են

 

Ախալցիխեում, ուղեբեռի կայանի բնակավայրում, տեղացիներից մեկի ավտոմեքենան վնացել են: BMW-մակնիշի մեքենայի ապակիները, լույսերը և հայելիները փշրված են: 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, ուշ գիշերը: Աղմուկից հավաքված հարևանները տեսել են, թե ինչպես են երիտասարդները հարվածում մեքենային, իսկ հետո իրենց մեքենաներով փախել են: 

Գախարովները հայրենադարձված մեսխեր են, ընտանիքը պատմական հայրենիք վերադարձել էր 11 տարի առաչ: Ասում են, որ նրանց սեփական մեքենան միտումնավոր են վնասել, սակայն պատճառը նշել դժվարանում են: Տուժած ընտանիքը կասկածում է, որ մեքենան վնասել են հարևանությամբ ապրող երիտասարդները: 

Դեպքի վայր են ներկայացել նաև ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները: 

Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ հետազոտությունը իրականացնում են Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում:

Գտել են թե ոչ միջադեպում կասկածվող անձինք - այս մասին հաստատությունից տեղեկություն չեն հայտնում:
| Print |