Հասարակություն
Ամանորի բազմամշակութային ավանդույթները Սամցխե-Ջավախքում
Չնայած համաճարակին, Սամցխե-Ջավախքում սկսվել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ավանդույթները տարբերվում են միմյանցից, չնայած տարածաշրջանում երկար տարիների համակեցությունից հետո, նրանց ամանորյա ավանդույթները միաձուլվել են: Հետևաբար, Ամանորի սեղանի վրա հաճախ կտեսնեք մեսխեթական գաթա-խաչապուրի, հայկական ավանդույթով պատրաստված սուջուխ-բաստուրմա, եբրայաան ծեսով սեղանի կենտրոնում դրված նուռ և մեղր, ինչը ազգի բազմացման և քաղցրության խորհրդանիշ է:


Սամցխեի ամանորյա ավանդույթները

Մինչ Նոր տարին, Մաիսուրաձեների մեսխեթական ներբողում ավանդաբար վառվում է թոնիրը: Մեսխեթական հացը Ուդեում կանայք պատրաստում են թոնրում, բազալտե քարի վրա: Ադիգենի գյուղում Ամանորի համար դեռ պահպանված է գաթա, խաչապուրի և «թիթիանի» թխելու ավանդույթը:

Ավանդական մեսխական գաթան Թեիլաշվիլիների ընտանիքում պատրաստում են խոզի ճարպից: Գաթայից բացի սեղանի գլխավոր զարդարանք է համարվում «Ապոխտի խինկալին» և թըթըրբիրակին: Եղբայրները ավանդույթներին ու ադաթ-ծեսերին մեծ նշանակություն են տալիս, փորձում են այն էլ ավելի տարածել և հյուերին հյուրասիրում են մեխական տարբերվող ուտեստներով:

Վրացական ավանդույթների հետքերով, Դամալայում մեսխական հացի հետ, Կերեկցյանների ընտանիքը թխում է թոնրի հաց: 49-ամյա տնային տնտեսուհին, 10 հոգանոց ընտանիքի համար, մինչ նոր տարին, թխում է 110 թոնրի հաց և 15 «բուլիկներ»: Մարգարիտան ասում է, որ ավանդույթը գյուղում վաղուց ի վեր պահպանվում է:
«Մեր նախնիները թոնիրը պահել են հողի տակ, որպեսզի մշտապես տաք լինի և հացն էլ լավ թխվի»,- ասում է Մարգարիտա Կերեկցյանը:
Կերեկցյանների ընտանիքի ավանդույթների համաձայն, թոնրի հացը եփելուց հետո նոր կտրված դթումի մեջ բրինձ, չամիչ և շաքար են լցնում, հետո տեղավորում թոնրում: Այս ուտեստը "Ղափաման է": Ընտանիքում սեղանը պետք է գեղեցկացնեն տոլման, ղափաման և հացը:
Տոնական սեղանի լրացուցիչ մասն են կազմում «Ամանորյա մարգարիտները», որոնք ամեն տարի Ծղալթբիլայում բնակվող Լիդա Պողոսյանը պատրաստում է ընտանիքի համար: Ախալցիխեի գյուղում հայ համայնքը ամռանը տարբեր մրգեր է չորացնում «մարգարիտների» համար: Չորացրած սալոր, դեղձ, խուրմա և շատ այլ մրգեր, որոնք տանտիրուհին կընտրի ըստ որակի: Մրգի հետ սեղանի զարդարանք է համարվում նաև պաստեղը:Ախալցխայի հրեաներն ունեն մեկ այլ տարբերվող ավանդույթ: Հրեական համայնքը Ամանորը նշում է դեկտեմբերի 24-ին ՝ մայրամուտին: «Խանուքան» լույսի խավարի, բարու չարիքի և արդարության անարդարության դեմ հաղթանակի խորհրդանիշ է:

«Մոտ 2 500 տարի նշում ենք «Խանուքա» տոնը: Այս տոնը ըստ Դավթի արձանագրության, նշում է Երուսաղեմի ազատագրումը հույներից»,- ասում է Լիմոն Լեվիշվիլին:

Ավանդույթի համաձայն ՝ առաջին օրը հրեաները երկու մոմ են վառում, իսկ մյուս օրերին ՝ մեկ մոմ: «Խանուքան» նշելու համար Ախալցիխեի հրեաները ընդհանուր վառում են 44 մոմ: Լեվիշվիլիների ընտանիքը «Խանուքայից» հետո Նոր տարին նշում են նաև հունվարի մեկին: Նոր տարվա գալուստը Ադիգենի գյուղերում բնակվող մահմեդական համայնքը համեմատաբար համեստորեն է նշում: Ճելայի մզկիթի առաջնորդ՝ Ջամբուլ Աբուլաձեն ասում է, որ կրոնի համաձայն, նրանց համար ամեն օրը Նոր տարի է:

«Սեղան բացելն այդ օրը արգելված է, քանի որ մահմեդականների համար ամեն օրը Նոր տարի է: Մենք շնորհավորում ենք միմյանց այս օրվա կապակցությամբ, միայն քաղցրավենիք ենք դնում սեղանին, և այն, ինչը ընդհանրապես օգտագործել չի կարելի՝ ալկոհոլն է»,- ասում է Ջամբուլ Աբուլաձեն:


Ջավախքի Ամանորյա ավանդույթները

Ամանորյա ավանդույթները փոքր ինչ տարբերվում են Ջավախքում: Գյուղ Չունչխայում ապրող Մելիքիձեների ընտանիքում, կանայք թոնրում գաթա են թխում: Բացի գաթայից, Ջավախքի ընտանքիներում սեղաններին կտեսնեք ընկույզով «Բադամբուրին»: Այս խմորեղենը թխել Իա Մելիքիձեն սովորել է մորից:

Ամանորյա ավանդույթներից հնագույնն է նաև խոզ մորթելը: Ջավախքի գյուղ Չունչխայում այս ծիսակատարությունը դեռևս պահպանում են:

«Նախկինում, մադկիկ բոլորից թաքուն, «անարև» ջուր բերելու համար դուրս էին գալիս լուսաբացին և ընտանիքում եղած, արդեն անցած տարվա ջուրը փոխարինում էին նոր տարվա ջրով»,- ասում է Թենգիզ Մելիքիձեն:

Դամալայի նման, դթումի ավանդույթը մինչ այժմ հիշվում է Ախալքալաքի գյուղ Չունչխայում: Սակայն ի տարբերություն հայ համայնքի, դթումը Ջավախքի վրացական գյուղերում կրում է այլ նշանակություն: Սալոմե Միքելայեն բացատրում է, որ ընտանիքում Նոր տարվա շեմին, դռան մոտ դնում են դթումն ու կտրում այնտեղ, եթե կտրելուց մասերը տան կողմը ընկնեն, ա նշանակում է, որ Նոր Տարին ընտանիքի համար բերքառատ տարի կլինի:

Եւս մեկ ամանորյա ավանդույթ, որը չնայած ազգությանը, բոլոր երեխաներին միանման ուրախացնում է, սա քաղցրավենիք հավաքելն է, որը հայ համայնքը անվանում է «Մանջալելուա»: Հայկական ավանդույթով, ամեն տարի, դեկտեմբերի 31-ին, երեխաները դիմակներով անցնում են դռնեդուռ, հավաքում կոնֆետներ, սակայն համաճարակի պատճառով որքանով հաջողվեց այս տարի հետևել ավանդույթին, Սամցխե-Ջախքում դժվարանում են ասել:


Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |