Հասարակություն
Շենքեր, որոնք դարերի պատմություն են պատմում
Բամբակի գործարան, «Ատեկա» - Չաշխատող շենքեր Ախալցիխեում: Անցյալ դարի քաղաքի պատմությունը պահպանող վթարային պատեր և տարիների ընթացքում լքված շենքեր:Քաղաքը քաղաքում - այսպես կարելի է անվանել ռազմական բնակավայրը, որն ընդգրկում է Ռուսթավելի փողոցում գտնվող մի քանի տասնյակ հեկտար տարածք:
Տարածքը, որտեղ միայն ռուս զինվորների ընտանիքներն էին ապրում, մուտքն արգելված էր:
Ահա այն բոլոր հաստատությունները, որոնք անհրաժեշտ էին բնակավայրի բնակիչներին:
Շենքերը տարիներ շարունակ լքված են, և տեղական իշխանություններն այժմ սկսում են վերանորոգելլ դրանցից մի քանիսը:
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի երկրորդ կորպուսի տարածքում, այստեղ գտնվում էր Ախալցիխեի սածիլային տնտեսությունը տեխնիկումը: Ուսումնական հաստատությանն էր պատկանում մարզադահլիճը, որն այսօր փակ է: Տարիներ առաջ այստեղ մարզվում էին ձյուդոիստները, բռնցքամարտիկները, մարմնամարզիկները և օլիմպիական չեմպիոնները:
Անցյալ դարում, Ախալցիխեի բնակչության համար աշխատատեղեր ստեղծվեցին բամբակի գործարանում:
Օբյեկտը Գորիի ձեռնարկության մասնաճյուղն էր:
Հասարակական տրանսպորտի ավտոտնակը - Ատեկան, գտնվում էր կենտրոնական մարզադաշտի հարևանությամբ: Երթուղուց վերադարձող տրանսպորտը օրվա վերջում կանգ էր առնում այս տարածքում:
Այստեղ վերանորոգվում էին նաև բեռնատարներ, տաքսիներ և ավտոբուսներ:
Շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում՝ Կեցխովելի փողոցում և ներկայումս չի գործում, ժամանակին երաժշտական դպրոց էր: Ո՞վ գիտի, քանի հանճարի երաժշտական կրթության հիմք է դրվել վթարային շենքի պատերի ներսում:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :