Հասարակություն
Օգնություն Ախալցիխեի բնակչությանը ՋԱՀ-ի կողմից

«Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Ախալցիխե, որտեղ քաղաքի
և գյուղերի բնակիչներին բաժանվեց բարձրորակ ֆրանսիական հագուստ: Հիմնադրամի ներկայացուցիչները Ախալցիխեի բնակիչներին հանդիպեցին երեկ, մարտի 1-ին:

Տնօրեն՝ Սամվել Մկոյանի խոսքով, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը բարեգործական ծրագիրն իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ:

«Ծրագրի շրջանակներում հիմնականում օգնում ենք սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակ ունեցող անձանց»,- ասում է հիմնադրամի տնօրեն՝ Սամվել Մկոյանը:

Բարեգործական ծրագիրն իրականացվում է Սամցխե-Ջավախեթիի բոլոր մարզերում և գյուղերում: Օգնությունը, որը բաշխվում է հագուստի տեսքով, հիմնականում ստանում են հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով ընտանիքներն ու թոշակառուները:

Ախալցիխեում, շուրջ 500 քաղաքացի օգտվել է աջակցությունից:

| Print |