Հասարակություն
Խոսում ենք, լուսաբանում, գրում բռնության մասին՝ հանդիպում երիտասարդների հետ

 

Ինչպես լուսաբանել ֆեմիցիդն ու բռնությունը կանանց նկատմամբ, ինչ ենք գրում և կիսվում սոցցանցերում զոհի և մեղադրյալի մասին, և որ չափանիշներն են ապահովում զոհի անձնական տարածքի պաշտպանությունը՝ այս թեմայով հանդիպում է տեղի ունեցել 10 էթնիկ հայ երիտասարդների հետ։ Լրագրող Ռուսուդան Գվարամաձեն աղջիկներին բացատրել է այն կանոնները, որոնք ոչ միայն լրագրողների, այլեւ բոլոր քաղաքացիների պարտականությունն են։

Կանանց նկատմամբ բռնության թեմայով չորս հանդիպում է կայացել երիտասարդների հետ։ Թրենինգների ցիկլը ավարտելուց հետո մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։

Հանդիպման կազմակերպիչն էր «Սամցխե-Ջավախեթիի լրագրողների միությունը», ծրագիրը ֆինանսավորվում է «Սաֆարի» հասարակական կազմակերպության կողմից WISE ծրագրի շրջանակներում։

 

| Print |