Նյութեր գործընկեր լրատվամիջոցներից
Փոթորիկը քշել է Նինոծմինդայի տների տանիքները
Մայիսի 3-ին 16: 30-ին, փոթորիկը քշել է Նինոծմինդայի, Խոջաբեկ թաղամասի երեք տան եւ երկու հարակից շինության տանիքներ:


Մասնավորապես մեծ վնաս է կրել`Օնես Բդոյանը: Ուժեղ քամին քշել է ոչ միայն թիթեղը, նաեւ կոտրել է տան տանիքի ճակատային մասը:

Տուժածներ կան նաև Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցում, որտեղ ուժեղ քամու պատճառով փլվել է բնակելի տան տանիքի ճակատային մասը:

Միջադեպի պահին բնակիչը եղել է բակում: Քարերը փլվել են բնակչի վրա, որի հետևանքով նա վնասվել է, ուստի քարճ է եղել դիմել շտապ օգնությանը:

Նյութի աղբյուր՝ Nor.ge

9-րդ ալիքը նույնպես կանդրադառնա տվյալ հարցին, փորձելով պարզել, արդյոք քաղաքապետարանը օգնություն կցուցաբերի տուժված ընտանիքներին:
| Print |