Կրթություն
Ուսումնական գործընթացը Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում
Վաղվանից, մարտի 15-ից, համակարգող խորհրդի որոշմամբ կվերացվի ևս երեք սահմանափակում:  Բարձրագույն ուսումնական հաստատությունները և արհեստագործական ուսումնարանները կկարողանան ամբողջությամբ վերսկսել առկա դասապրոցեսը և դասախոսությունները կանցկացվեն լսարաններում: 

«Վաղվանից ուսումնական գործընթացը կսկսենք խառը մեթոդով, ըստ որի ուսանողներին ծրագիրը կտրամադրվի առցանց, իսկ գործնական փուլերը՝ լսարաններում: Այս փուլում անցկացվեց հարցում, որի համաձայն, վաղվանից գրեթե բոլոր ֆակուլտետները կանցնեն խառը, հիբրիդային ուսուցման մեթոդի: Ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա ուսանողները լսարաններում միայն պրակտիկա կանցնեն, իսկ մնացած առարկաները կշարունակվեն հեռավար կարգով», - ասում է համալսարանի ռեկտոր՝  Մակա Բերիձեն:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը համաճարակի պատճառով ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը սկսեց փետրվարին՝ առցանց:

| Print |