Կրթություն
«Եթե ուզում եք ինտեգրվել վրաց պետությունում, պետք է տիրապետեք լեզվին»- Հայկուհի Մանասյան
Ինչու է առավելություն պետական լեզվի իմացությունը, ինչպես Վրաստանի քաղաքացին կարող է նպաստել պետության կառուցմանը և ինչպես ինտեգրվել հասարակության մեջ - սրանք այն խնդիրներն են, որոնց մասին խոսում է Հայկուհի Մանասյանը:

2006 թվականից ի վեր Հայկուհին Դադեշի դպրոցում վրացերեն լեզվի ուսուցչուհի է: Նա քաջ գիտակցում է, որ առանց պետական լեզվի իմացության հայրենիքում հաջողության չի կարող հասնել: Աշակերտներին էլ միշտ բացատրում է, որ հաջող հայրենիք նրանք պետք է կառուցեն

Ազգային վիճակագրության գրասենյակի 2014 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն, Սամցխե-Ջավախքում ապրող 81,089 ազգությամբ հայերից վրաց լեզվին վարժ տիրապետում են միայն 16 676-ը: Բնակչության ընդհանուր մարդահամարում, 79 878 էթնիկ հայեր նշել են, որ իրենց մայրենի լեզուն հայերենն է: Նրանց 71,5% -ը լիարժեք չգիտի պետական լեզուն: Վրացերեն լեզուն ազատ տիրապետում է 20,8% -ը: Այս մասին նոր տվյալներ չկան:
Ըստ Կովկասի հետազոտական ​​ռեսուրսների կենտրոնի (CRRC) 2019 թ. տվյալների, որոնք տարեկան հարցում են անցկացնում Հարավային Կովկասի երեք երկրներում, էթնիկ հայերի 16% -ը և էթնիկ ադրբեջանցիների 31% -ը վրացերենը նշել են որպես երկրորդ լեզու:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |