Կրթություն
Ծնողները կկարողանան գրանցվել առցանց ուսման համար
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական հաստատությունների աշակերտների ծնողներին հնարավորություն է տալիս ընտրություն կատարել ներկա և հեռակա ուսուցման ձևի միջև: Տեղեկությունը տարածում է կրթության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, հեռակա ուսուցում ցանկացողները պետք է գրանցվեն LEPL Education Management Information System-ի ստեղծած կայքում՝ online.emis.ge

«Առցանց ուսուցման գրանցման հայտը լրացնել / չեղյալ համարել հնարավոր կլինի ամեն հինգշաբթի՝ 00:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Քանի որ, միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, դպրոցական տարածքում կրթական գործընթացը կշարունակվի հոկտեմբերի 4-ից, որպես բացառություն, այս շաբաթ գրանցումը հնարավոր կլինի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը, ժամը 00:00-23:59 . Այդ պահին բաց կլինի գրանցման դաշտը:

Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտները կունենան հեռավար ուսուցման ձևաչափ ընտրելու հնարավորություն», – հայտարարում են գերատեսչությունում:

Բացի այդ, նախարարության որոշմամբ, այն ուսուցիչները, ովքեր ստիպված կլինեն լրացուցիչ հեռավար դասեր անցկացնել, կստանան համապատասխան վարձատրություն:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, հոկտեմբերի 4-ից ամբողջ երկրում ուսուցման գործընթացը կշարունակվի առողջապահության նախարարության կողմից սահմանված համապատասխան կանոնակարգերի համաձայն: Խորհրդի որոշմամբ, դասերին հաճախելու դեպքում աշակերտները, I-XII դասարանները ներառյալ, կպարտավորվեն շնչադիմակ կրել:
| Print |