Կրթություն
Քանի՞ ազատ տեղ կա առաջին դասարանցիների համար Ախալցիխեի դպրոցներում
Վրաստանի հանրակրթական հաստատություններում մեկնարկել է առաջին դասարանցիների համընդհանուր էլեկտրոնային գրանցումը։ Կրթության նախարարությունից հայտնում են, որ գրանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի՝ register.emis.ge-ի միջոցով՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից։

Երեխայի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցներ կներկայացվեն 2022 թվականի հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը։ Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։

Ախալցիխեի յոթ հանրակրթական դպրոցներում 369 ազատ տեղ կա:
| Print |