Կրթություն
Նոր ուսումնական տարվանից դպրոցները կունենան հանրակրթության նոր չափորոշիչ
2024-2025 ուսումնական տարվանից դպրոցները կունենան հանրակրթության նոր չափորոշիչ. Այս մասին հարցազրույցում ասել է կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հանրակրթության հարցերով խորհրդական Գիա Մուրղուլիան և նշել, որ նախարարությունում ստեղծվել են ոլորտի փորձագետների հատուկ խմբեր՝ դպրոցական բոլոր առարկաների համար նոր չափորոշիչներ մշակելու համար։

Նրա խոսքով, չափորոշիչի մշակումից հետո հանրային քննարկումներ կանցկացվեն մինչեւ վերջնական հաստատումը։

«Ստանդարտի մշակումը բարեփոխման մի մասն է, էապես կարեւոր մաս։ Ի՞նչ է առարկայական ստանդարտը: Սա պարտադիր նվազագույնն է Վրաստանի բոլոր դպրոցների համար։

Իհարկե, այդ չափանիշները հիմա էլ կան, բայց կարիք կա վերանայել դրանք, փոխել, ստեղծել նոր տարբերակներ։ Նման խումբ ստեղծվել է բոլոր առարկաների համար, և, իհարկե, վրաց լեզուն և գրականությունը կարևոր ոլորտներից են, ես անձամբ ներգրավված եմ այս և պատմության խմբերում:

Չափանիշը թղթի վրա գրված բառերը չեն, դա դպրոցի իրական կյանքն է: Երբ տարբեր առարկաների դասավանդման ժամանակ համակարգվածության աստիճանը ցածր է, նշանակում է, որ մի օր աշակերտին կարող են հանձնարարություն տալ բոլոր ուսուցիչները, և սովորելը պարզապես անհնար է։

Ինչու՞ գրեթե բոլոր ուսուցիչներն անհանգստացած են ժամերի սղությունից։ Քանի որ նրանք չեն կարող հասցնել ծրագրով նախատեսված նյութի դասավանդումը։ Ինչո՞ւ չեն կարողանում: Որովհետև դրանք շատ են, և լավ հաշվարկված չէ, թե որքան ժամանակ է պահանջվում այս նյութը երեխաներին փոխանցելու, սովորեցնելու և հասկանալու համար:

Մարդիկ տարբեր կարողություններ և տաղանդի աստիճաններ ունեն»,
- ասել էՄուրղուլիան։
Facebook Twitter
თეგები: առարկա / դպրոց /
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.