Անձրև, կայծակ, կարկուտ՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում մայիսի 12-13-ը Վրաստանում կանխատեսվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 12-13-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և կայծակ, առանձին վայրերում՝ ուժեղ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման: