Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների 26,8%-ն արդեն համարվում է Վրաստանի բնակիչ
Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների 26,8%-ը գնահատվում է որպես Վրաստանի բնակիչ։ Այս մասին նշվում է միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների վերաբերյալ Ազգային բանկի հրապարակած տվյալների մեջ։
«2024 թվականի մարտի 31-ի դրությամբ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների 26,8%-ը գնահատվում է, որ գտնվել է ավելի քան 1 տարի կամ մտադիր է Վրաստանում մնալ 1 տարուց ավելի։ Ըստ այդմ, Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդոլոգիայի համաձայն՝ նրանք Վրաստանի ռեզիդենտներ են, և նրանց կատարած ծախսերը ներառված չեն միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների մեջ»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Տեղեկության համար, Ազգային բանկի տվյալներով՝ 2024 թվականի 1-ին եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 807,7 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ։ Ըստ երկրների՝ ամենաբարձր եկամուտը՝ 171,2 մլն դոլար, ստացել է ՌԴ քաղաքացիների ճանապարհորդությունից։