Մեդիա
Կրթություն ամուսնության փոխարեն
Սիրան Մաթևոսյանն օրեկան անցնում է 7 կմ, որպեսզի հասնի համալսարան: Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողուհին անգամ անբարենպաստ եղանակային պայմաններում, երբեմն ստիպված է այս հեռավորությունն անցնել ոտքով: Հանրային տրանսպորտ գյուղ Ծիրայում չկա:

Սա միակ խոչինդոտը չէր, որին բախվեց 18-ամյա աղջնակը: Ոչ միայն գյուղացիները, այլեւ տատիկն ու պապիկը թերահավատորեն էին վերաբերվում երիտասարդի ցանկությանը: Երկրորդ կուրսի ուսանողուհի՝ Սիրանը նշում է, որ եթե ծնողները նրան չաջակցեին, ապա չէր կարողանա կրթություն ստանալ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս, քանի որ աջակցեցին ինձ և կրթություն ստանալու հնարավորություն տվեցին»:

Սիրանին չվախեցրեց անգամ վրաց լեզվին վարժ տիրապետելու հարցը: Աղջիկը, ով դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով, պետական լեզվին չէր տիրապետում, իսկ ընտանիքը հնարավորություն չուներ նրա համար լրացուցիչ մասնագետ վարձակալելու: 12-րդ դասարանցու համար հեշտ չէր ինքնուրույն սովորել վրաց լեզուն, այն միջավայրում, որտեղ բոլորը խոսում են միայն հայերենով:

Նա համալսարան ընդունվելուց հետո մեկ տարի նախապատրատական ծրագիր անցավ, իսկ հետո ընտրեց իրավաբանական ֆակուլտետը:


Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |