Առողջապահություն
Ինչպիսի՞ վիճակում են Ախալքալաքում դանակահարությունից տուժած երիտասարդները (Տեսանյութ)
Ախալքալաքի հիվանդանոցում Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերն իրականացվեց երեք ծանր վիրահատություն: Բժիշկների համառ պայքարը 3 երիտասարդի կյանք փրկեց:

Տուժածներին հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո սրտի և այլ օրգանների բաց ծանր վնասվածքնրեով տեղափոխել էին շրջանային հիվանդանոց:

Հատկանշական է, որ երիտասարդների համար արյուն են տվել նաև հիվանդանոցի բժիշկները, բուժքույրերն ու մնացած բուժ աշխատողները: Վիրահատություննները կատարել են հիվանդանոցի երեք վիրաբույժները՝ Ռաֆայել Չարչյանը, Սուրեն Կարապետյանը և Գիա Եփրիկյանը: 

Հարսանիքից հետո դանակահարությունից տուժածները Կումուրդո գյուղի բնակիչներ՝ եղբայրներ Աղվան և Ալբերթ Հարություննյաններն էին, սրտի ու լյարդի վնասվածքներով և Մարտին Կեվնակսզյանը սրտի վնասվածքով: Երիտասարդները 21, 23 և 29 տարեկան են: Ներքին գործերի նախարարությունը քննչական միջոցառումներ է անցկացնում՝ հանցագործությունը որակավորելու ուղղությամբ:

Նյութը՝ Parvana.tv

| Print |