SSSS


Առողջապահություն
Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 5 անձ
Ապրիլի 29-ին հայտնի է դարձել Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայից Լուգարի լաբորատորիա ուղարկված թեստերի արդյունքները, որտեղ համավարակի պայմաններում գործում է Ինֆեկցիոն կենտրոնը: 39 հոգուց կորոնավիրուս հաստատվել է միայն մեկի մոտ: Վարակված պացիենտը կարանտինային գոտուց տեղափոխվել է կլինիկա:

Ապրիլի 28-ին, ընդհանուր առմամբ 39 մարդ կորոնավիրուսի ստուգման նպատակով Ախալցիխեի կենտրոնից ուղարկվել է հետազոտման: 39 հոգուց 22-ը բժշկական հաստատությունների աշխատակիցներ են:

«Մենք ստացել ենք 17 հոգու թեստերի պատասխանները, որոնցից կորոնավիրուս հաստատվել է միջին տարիքի մեկ անձի մոտ, որը տեղափոխվել էր կարանտինային գոտուց: Ինչ վերաբերում է բուժանձնակազմին, ապա բոլոր պատասխանները բացասական էին», – ասել է «Իմեդի» կլինիկայի գործադիր տնօրեն Գեորգի Բարձիմադեն:

– Կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապրիլի 16-ին, վարակը հաստատվել է Բորժոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում բնակվող մի երիտասարդի մոտ:

– Ապրիլի 23-ին Բորժոմիի կենտրոնում մեկ այլ անձի մոտ նույնպես հայտնաբերվել էր կորոնավիրուս:

– Ապրիլի 25-ին COVID-19-ը հաստատվել էր Ախալցիխեի կարանտինային գոտուց բերված հիվանդներից մեկի մոտ` Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում:

Երեկ, ապրիլի 30-ին գրանցվեց Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 5-րդ դեպքը:

Մայիսի 1-ի դրությամբ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսային վարակի 5 դեպք է հայտնաբերվել, վարակակիրներից միայն մեկն է տեղացի, այսինքն՝ սա Բորժոմիի առաջին դեպքն է, որը հաստատվել էր ապրիլի 16-ին, չորս հոգին Վրաստանի տարբեր շրջաններից են, ովքեր գտնվել են տարածաշրջանի կարանտինային գոտիներում:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.