Առողջապահություն
Գրիպով և Covid-ով միաժամանակ վարակվելը մեծացնում է մահվան վտանգը
Միաժամանակ և՛ գրիպով, և՛ կորոնավիրուսուվ վարակվածների մոտ մահացության վտանգը կկրկնապատկվի։ The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի առողջապահության գործակալության ղեկավար Ջենի Հարիսը։

Բրիտանացի փորձագետի խոսքերով՝ շուտով կորոնավիրուսին զուգահեռ կսկսեն տարածվել նաև սուր շնչառական վիրուսային հիվանդությունները՝ մասնավորապես սեզոնային գրիպը, որի հետևանքները, ըստ նրա, ևս չի կարելի անտեսել։ Տարեկան միջինը 11 000 մարդ մահանում է գրիպից։

Հարիսը կոչ է անում պատվաստվել և՛ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, և՛ գրիպի դեմ արդեն եղած պատվաստանյութով։ Նա նշել է, որ գրիպի վիրուսի դեմ պատվաստանյութը այս տարի ուղղված է վիրուսի չորս շտամների դեմ:

«Կարևոր է խուսափել ինչպես գրիպից, այնպես էլ կորոնավիրուսից՝ պատվաստանյութի օգնությամբ, սակայն, բացի դրանից, կարևոր է շարունակել պահպանել հիգիենայի պարզ կանոնները»,- ասել է Հարիսը:
| Print |