Առողջապահություն
«ՊՇՌ բացասական», բայց կորոնավիրուսով վարակվածի մասին
34.4 – Սա ոչ լարիի փոխարժեքն է, ոչ հողամասի տարածքը, ոչ էլ նավթի գինը. Սա այն ջերմությունն է, որը «Դելտա» շտամով վարակված մարդիկ կարող են ունենալ կորոնավիրուսն հաղթահարելուց մի քանի ամիս հետո: Բայց սա առաջին ախտանշանը չէ և ջերմության չափումը սկսվում է ախտանիշների ի հայտ գալուց չորրորդ օրը: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են խնդիրները։ Կորոնավիրուսին բնորոշ բոլոր ախտանշաններն ունենալու դեպքում անգամ, ՊՇՌ թեստը կարող է ունենալ բացասական պատասխան:

Կորոնավիրուսի ախտանշանները, PCR թեստի բացասական պատասխանով

Ես լրագրող Մաիա Իվելաշվիլին եմ և իմ պատմությունն այսպիսին է. Մի օր փոխվում է ձայնս ու զգում եմ գրիպի նշաններ: Առաջին թեստի պատասխանը բացասական է: Զգում եմ թուլություն: Վստահ եմ, որ կորոնավիրուսով վարակված չեմ և օպերատորի հետ գնում եմ գյուղ, նկարահանման: Թեման կորոնավիրուսով վարակվածների աճող քանակը, տեղեկատվության պակասը և պատվաստումների գրեթե դադարեցված գործընթացն է։ Երբ հասանք գյուղ, «բիրժայում» կար երեք տղամարդ: Պարզվում է, որ 20-60 մարդ վարակված է covid-19-ով: Բնակչությունը ինքնամեկուսացված է:

Կորոնավիրուսով վարակված գյուղում հնարավորինս պաշտպանվում ենք՝ կրում բժշկական դիմակ, բոլոր հարցազրույցներից հետո մաքրում ձեռքերը հեղուկով և տեղաշարժվում հաճախ օդափոխելով մեքենան: Հետ ենք վերադառնում: Ձայնս էլ ավելի է փոխվում, գրիպին ավելանում է չոր հազը և կոկորդի ցավը: Վստահ լինելով նրանում, որ գյուղից վիրուս «բերելու» ռիսկը հասցրել ենք նվազագույնի, թուլության պատճառ համարում եմ հոգնածությունն ու ծանրաբեռնվածությունը:
Այնուհետև սկսվում է ուսերի ցավն ու ուժեղ հազը: Հուզում են անքնությունն ու անհանգստությունը: Առաջին թեստ կատարելուց անցնում է 72 ժամ: Մտերիմս ասում է, որ բոլոր ախտանշանները, որոնք նկատվում են ինձ մոտ, բնորոշ են «Դելտա» շտամի համար – հոգնածություն, լարվածություն, թուլություն և միաժամանակ բոլոր տեսակի ցավերը: Թվում է, թե ունեմ բարձր ջերմություն, բայց ջերմաչափը ցույց է տալիս 34,4։ Կորոնավիրուսն առաջին հերթին «նյարդերի վիրուս է»: Գիշերներն անվերջ են անքնության ու անհանգստության պատճառով։ Հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ օրը վիճակը վատթարանում է: Սակայն թեստը կրկին բացասական է։

Պաշտոնապես վարակված չեմ կորոնավիրուսով, ուստի անցնում եմ ինքնաբուժման։ Շուրջբոլորը մտերիմներս կիսում են իրենց սեփական մեթոդները և ապացուցում, որ հենց այս բուժման շնորհիվ է, որ նրանք հեշտությամբ ազատվել են կորոնավիրուսից։

Քացախ, աղ, սոդա, մի քանի տեսակի դեղամիջոցներ, արյան թթվածնի կարգավորիչներ, կաթի և մեղրի համադրություն, սև հաղարջի մուրաբա - ցանկը շարունակվում է: Չնայած նրան, որ կորոնավիրուս չունեմ, գրի եմ առնում բոլոր խորհուրդներն ու դեղատոմսերը: Դեղորայքի հետ մեկտեղ, գլխավոր պահանջարկը սենյակում շատ քայլելն ու փուչիկներ փչելն է:

Ամեն օր հարցնում եմ այն մարդու առողջական վիճակի մասին, ումից հավանաբար, կարող էի վարակվել: Կարծես կյանքս շղթայված էր նրա հետ:

Ծանր օր էր, այն օրը, երբ լսեցի նրան հիվանդանոց տեղափոխելու մասին լուրը: Եթե ինձ էլ անհրաժեշտ լինի տեղափոխել, ապա երկու՝ արագ և պիսիար թեստերի բացասական պատասխանների հիման վրա, հնարավոր է, կլինիկայի «մաքուր տարածքում» բուժվեմ: Այնտեղ բուժվում են միայն կովիրբացասական պացիենտները: Եթե վարակված եմ, կարող եմ դառնալ նրանց հիվանդության աղբյուր:

Քանի որ թեստի արդյունքը բացասական է, ընտանեկան բժշկի հետ խորհրդակցելը «ինձ չի պատկանում»։ Մտերիմ բժիշկների խորհրդով, առաջին փուլում արյան անալիզ եմ կատարում, ռենտգեն, անհրաժեշտության դեպքում՝ համակարգչային տոմոգրաֆիա:

Տարբեր թեմաներ քննարկելուց, նշում են նաև, որ Վրաստան ներմուծված թեստերի համար «Դելտա» շտամն երբեմն անտեսանելի է:

Եղել են դեպքեր, երբ միայն համակարգչային տոմոգրաֆիայում է երևացել»,- ասում է բժիշկ ՝ Մարի Միքոյանը: Հետազոտություններում գրեթե ամեն ինչ փոխվել է, հեմոգլոբինն իջել է 73 միավորով։ Արյան հետազոտությունն ուսումնասիիրելով, բժիշկը կասկածում է, որ ես այն բախտավորն եմ, որ հաղթահարել է կորոնավիրուսի սուր ժամանակաշրջանն այնպես, որ չեմ էլ իմացել վիրուսի առկայության մասին: Խորհուրդ է տալիս ևս մեկ շաբաթ մնալ տանը և վերահսկել հետկովիդային շրջանը, քանի որ «Առաջին 12օրում, կորոնավիրուսից գրեթե ոչ ոք չի մահանում»: Ընդհանուր թուլությունը զգացվում է երկու ամիս շարունակ, ջերմությունս նույնպես տատանվում է 34-35 աստիճանի սահմաններում։

Կարո՞ղ է թեստը չհաստատել վիրուսի առկայությունը մարմնում:

Միգուցե, քանի որ բժշկության մեջ միշտ էլ բացառություն կա,- «9-րդ ալիքի» մոտ պարզաբանում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը։ Ամիրան Գամկրելիձեի խոսքով. «Շատ դեպքերում դա կարող է պայմանավորված լինել թեստը ոչ ճիշտ վերցնելով»:

«Եթե մեկ անգամ թեստի պատասխանը բացաասկան է և բժիշկը համարում է, որ առկա են կովիդային ախտանշաններ, միևնույն է պետք է մեկուսացված լինեք և կրկնակի հանձնեք PCR թեստ: Ինչու՞ չի հաստատվում կորոնավիրուսը, որովհետև, ամենայն հավանականությամբ, քթից կամ թքից սխալ կերպ են վերցնում նմուշը: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է կրկնակի թեստավորվել»:

Ինչպե՞ս է վարվում բժիշկը նման դեպքում և ի՞նչ է անում ախտանիշ ունեցող հիվանդը, ում մոտ լաբորատոր հետազոտությամբ չի հաստատվում կորոնավիրուս։ Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ սա պետք է որոշի բժիշկը։

«Եթե բժիշկը համարի, (չնայած հազվադեպ է լինում և պետք է ապացուցի) որ հիվանդը կորոնավիրուսով վարակվածի հետ շփում է ունեցել, այն, որ ախտանշանները կորոնավիրուսային են, բայց թեստը բացասական է, այդ դեպքում, եթե բժիշկը կարողանա ապացուցել, ապա հանձնաժողովը կքննարկի եւ, որպես կանոն, բուժումը կսկսվի: Նախ, եթե մարդն ունի ախտանշաններ, հարկավոր է բուժում, անկախ նրանից կորոնավիրուսային է, թե ոչ»,- բացատրում է Ամիրան Գամղրելիձեն:

Բոճորիշվիլիի կլինիկայի մեծահասակների ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի ղեկավար՝ Լիա Գոլիաձեի խոսքերով. «Թեստերը 100% վստահելի չեն, սա կապված է թեստի որակից, հնարավոր է պատասխանը լինի բացասական, վստահ լինենք, որ պացիենտի մոտ չկա վիրուս, բայց իրականում նա վարակված լինի կորոնավիրուսով: Ինչը շատ ավելի վատ է: Այնպես, ինչպես հիվանդությունը, այս թեստերն էլ նոր են: Դրա համար է, որ չենք կարող ասել, որ թեստն է լավ, որը վատ»:

Առողջապահության փոխնախարար՝ Թամար Գաբունիայի խոսքով՝ պետական գերատեսչությունները խստորեն կսահմանեն թեստերի գինը և պայմանները մասնավոր հատվածի համար։ Այս որոշումը բացատրում է. «Բոլոր սխալ թեստերը կարող են հանգեցնել խուճապի, շփոթության, կլինիկական սխալ բացահայտումների, ինչը խիստ վտանգավոր է նման իրավիճակում»:

Բուժման ծախսերն և հնարավորությունները

Եթե մարդու մոտ կորոնավիրուսը հաստատվում է, ապա նրա բուժումը ֆինանսավորվում է պետության կողմից։ Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի կառավարիչ՝ Սոֆի Մորգոշիան ինձ բացատրում է, որ եթե մարդու մոտ կորոնավիրուսը չի հաստատվում, ապա սիմպտոմատիկ բուժում է իրականացվում:

«Եթե մեզ դիմում է ախտանշաններ ունեցող պացիենտը, բայց հակամարմինների թեստը բացասական է, կատարվում է պիսիար թեստավորում, որը համեմատաբար, ճշգրիտ պատասխան է տալիս: Եթե այդ դեպքում էլ չի հաստատվում, բայց առկա են կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, ընտանեկան բժիշկը նրան խորհուրդ է տալիս որոշ ժամանակով ինքնամեկուսանալ: Կորոնավիրուսի առկայությունը հնարավոր է ստուգել միայն քթից և թքի նմուշով, այլ կերպ՝ կլինիկական հետազոտությամբ հաստատել կամ բացառելն անհնար է»,- ասում է Սոփո Մորգոշիան:

Բժիշկները լսել են կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող և թեստով չհաստատված վիրուսի առկայության մասին, թեև գիտեն, որ պետական ծրագրի համաձայն՝ COVID-19-ով վարակված հիվանդը միայն նա է, ում թեստի պատասխանը դրական է:

Ի՞նչ պետք է անի բժիշկը, եթե հիվանդն ունի կորոնավիրուսին բնորոշ բոլոր ախտանիշները, բայց թեստը բացասական է։ Այս իրավիճակում բժիշկները նշանակում են սիմպտոմատիկ բուժում: Համապատասխանաբար, առողջական բարդությունների դեպքում նման հիվանդին տեղափոխում են այսպես կոչված «մաքուր տարածք»: Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի մենեջերը նշում է, որ «ցանկալի է նման հիվանդներին մեկուսացնել ստացիոնարում»:

«Եթե «ՊՇՌ» թեստով չի հաստատվում վիրուսը, այդ պացիենտը միևնույն է բուժումը ստանում է կովիդկլինիկայում, բայց սա չի նշանակում, որ բժշկական անձնակազմը չի պաշտպանվելու: Անհատական ինքնապաշտպանական միջոցները պետք է օգտագործվեն առավելագույն ճշգրտությամբ ինչպես կլինիկայում, այնպես էլ ոչ կլինիկայում: Արձանագրությամբ էլ գրված է, թե որ ախտանշանների դեպքում կարող ենք մտածել, որ հիվանդի մոտ կա կորոնավորուս: Ցանկալի է նման պացիենտը լինի մեկուսացված, բայց եթե նրան տեղավորում են ուրիշի հետ, ապա մյուս պացիենտն էլ կունենա նույն ախտանշանները: Չենք տեղավորում ուրիշների հետ:

Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր ծածկագիրը, Covid19-ն նույնպես ունի իր ծածկագիրը՝ կորոնավիրուսը, որը լաբորատոր հաստատված է, և երկրորդ ծածկագիրն է, երբ լաբորատոր հաստատված չէ։ Սա իսկապես թույլատրելի է, բայց մենք նման դեպք չենք ունեցել, քանի որ պետությունն էլ ֆինանսավորում է միայն այն դեպքերը, որոնք թեստերով հաստատված են, իսկ չհաստատվածների մենք երբեք չենք բուժել»
,- ասում է Մզիա Կակոշվիլին։

Երբ դուք ունեք COVID-19-ին բնորոշ բոլոր ախտանիշները, բայց վիրուսը լաբորատոր հաստատված չէ, առողջական խնդիրներից բացի, բախվում եք նաև կենցաղային այլ խնդիրների: Ցուցակն ընդարձակ է.

Առաջին՝ անհրաժեշտ է անցկացնել հետազոտություններ.

«Պետական ծրագրով նախատեսված են նաև ամբուլատոր հետազոտությունները։ Կան լաբորատոր հետազոտություններ՝ ընդհանուր արյան անալիզ, կոագուլոգրամմա՝ որպես արյան մակարդելիության գործոնների ցուցիչ, D-դիմեր, C-ռեակտիվ, էքոսկոպիա, այս ամենն անհրաժեշտ է»,- բացատրում է Մզիա Կակոշվիլին։

Մարդիկ, ում մոտ վիրուսը չի հաստատվում, չեն կարող օգտվել պետական ծրագրով նախատեսված արտոնություններից, հետեւաբար բոլոր ծախսերը հիվանդն է հոգում:

Իմ անձնական փորձից ելնելով կասեմ, որ Ախալցիխեի երկու կլինիկաներում պարտադիր հետազոտությունների համար անհրաժեշտ գումարը տատանվում է մոտ 400-500 լարիի սահմաններում։

Երկրորդ՝ Գնում ես առնվազն չորս հիմնական դեղամիջոցները, որոնք, չնայած տարբեր բուժումներին, առաջարկում են բոլորը:

Վիտամին օմեգա դեղատներում միջին հաշվով 19 լարի արժե, D3 – 42 լարի, ցինկ – 29 լարի, վիտամին C – 7 լարի և արյան թթվածնի կարգավորիչը՝ 18 լարի, որն ընդհանուր առմամբ կազմում է 115 լարի։ Ապահովագրությունը չի տարածվում այս դեղերի վրա: Լավագույն դեպքում, գործում է զեղչ: Չնայած, գնել այս ամենը ստիպված են նաև լաբորատոր հաստատված դրական՝ կովիդ վարակված անձինք:
Անհրաժեշտ է վերահսկել արյան թթվածնով հագեցվածությունը: Այստեղ կա ևս մեկ խոչընդոտ՝ Ախալցիխեում, գրեթե երկրորդ ամիսն է, ինչ սարքի պակաս կա, և լավագույն դեպքում ստիպված կլինեք գնել այն:

Երրորդ՝ Հատուկ ստեղծված առցանց կլինիկաների ընտանեկան բժիշկը պատասխանատու է միայն վարակվածների առողջության կառավարման համար։ Ամեն դեպքում, հիվանդների տագնապալի մեծ թվի պայմաններում ոչ ոք չի հետաքրքրվում լաբորատոր չհաստատված կովիդ հիվանդով:

Չորրորդ՝ Հիմնական խնդիրներից մեկը հիվանդների համար թեստավորման, պատվաստման կամ հետազոտության հերթերն են։ Նման դեպքում դուք կարող եք լինել պաշտոնապես բացասական, բայց իրականում դրական հիվանդի մոտ հայտնվել և ինքներդ դառնալ վիրուսի զոհ։

«Բախտ»

Գոյություն ունի հակամարմինների երկու տեսակ՝ IgM (իմունոգլոբուլին Էմ), որը բարձր արդյունավետությամբ ոչնչացնում է վիրուսը, սակայն արտադրվում է վարակվելուց հետո միայն մի քանի շաբաթվա ընթացքում։ Երկրորդը՝ IgG-մ կամ իմունոգլոբուլին Ջի-ն, արտադրվում է ավելի երկար։ Ամիրան Գամղրելիձեն բացատրում է, որ առաջինի առկայությունը նշանակում է, որ անձը տվյալ պահին վարակված է, մինչդեռ իմունոգլոբուլին Ջի-ի առկայությունը ցույց է տալիս անցյալում վարակված լինելու փաստը։

Այս տեղեկատվությունը ստանալուց հետո ես շատ եմ մտածում բժշկի ացած «բախտավորության» մասին: Ես իսկապես բախտավոր էի, որ չնայած բոլոր ախտանիշներին,10 օր անցկացրեցի բնական բուժման մեթոդով: Առաջնորդ-Մետրոպոլիտի վերաբերյալ կասեմ, որ նրա բախտը չբերեց:
Պաշտոնական տեղեկության համաձայն, նա կլինիկա գնացել է միայն այն պատճառով, որ անհանգստացնում էր լեղապարկը: Վիրահատությունից հետո բուժքրոջից նրան փոխանցվեց կորոնավիրուսը, ինչը դարձավ նրա մահվան պատճառ:

Հնարավոր է, որ բուժքույրը ստացել է բացասական պատասխան պլանային թեստի ժամանակ: Մետրոպոլիտ Սերգիի դեպքը նույնպես աղմկահարույց էր: Սակայն, այլ հիվանդություններով կլինիկա տեղափոխված և հետո covid-19-ի պատճառով մահացածների մասին շատ տարբեր փաստեր ենք լսել: Սա, բնականաբար, կասկած է առաջացնում, որ բուժանձնակազմին թեստավորելիս պատասխանը կարող է բացասական լինել, թեև իրականում դրական է։

Որոշ բժիշկներ պրակտիկ ուսանողներին բացատրում են, որ ժամանակակից բժշկության մեջ նրանք կարող են դիտարկել մեկ այլ դեպք, որը կոչվում է՝ Պիսիարբացասական կովիդ վարակվածներ,և ինչքան էլ ցավալի լինի, նման դեպքերը հատուկենտ չեն: Ըստ շտապօգնության բժիշկ Մարի Միքոյանի, «եղել են դեպքեր, երբ վիրուսը հայտնվել է վեցերորդ, իններորդ կամ 12 -րդ օրը: Սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ վիրուսը կարելի է տեսնել միայն համակարգչային տոմոգրաֆիայի շնորհիվ»:

Նման պահերին համոզվում եմ, որ շատ բախտավոր եմ: Ինքս փրկվեցի և բարեբախտաբար, ուրիշների համար հիվանդության պատճառ էլ չդարձա: Ես կորոնավիրուսի վիճակագրության մաս չեմ, բայց մինչ այժմ պայքարում եմ հետկովիդային բարդությունների դեմ։ Երևի շատերն են ինձ նման: Չնայած, այդքան անհանգիստ չէի լինի, եթե լինեի պատվաստված և անգամ չէր հուզի այն հարցը՝ կփրկվեմ, թե ոչ:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.9073
EUR
EUR
1
2.8762
RUB
RUB
100
2.8785
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6835
Օրացույց
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetpark girişbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom girişDeneme BonusuBets10 GirişEntrümpelung firmamedyamuhabiri.combetturkeybetturkey girişbetturkeybetturkey girişstarzbetstarzbet girişxslotxslot girişxslot güncel girişxslot yeni girişsuperbetinBinance Kayıt Olmaistanbul tabelacıreklam tabelatotem tabelabetkombahiscom twittertarafbet giriştarafbet giriştarafbet giriştarafbet girişmariobet girişmariobet twittermariobettarafbet giriştarafbet twittertarafbet adressweet bonanza demo oynabetturkey twitterBetnano girişbahiscom girişbahiscom twittersuperbetinstarzbet girişstarzbet twitterstarzbet girişstarzbet twittercasibombetturkey girişbetturkey twitterparibahiscasibomdeneme bonusu veren sitelerbahiscom girişbahiscom twitterstarzbetbetturkeydeneme bonusu veren sitelermarkajtv izleportobet hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom starzbet mariobetcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqosmariobetbetparksuperbetinvozol 12000time in londonCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibomcasibomhttps://etd.umpalopo.ac.id/js/ckeditor4/marsbahisimajbetmatbetjojobetholiganbetsekabetonwinsahabetonwinmarsbahisnakitbahispiabellacasinomeritkingdumanbetparibahisdinamobetgalabetimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobilbahisjojobet girişcasibomtrend topic satın alcasibomBetofficePusulabetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetsmovebetnanomavibetgoldenbahisçanakkale son dakikasigara shopbahsegeltümbet twitterbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetsmovebetsmovebetcupbetcupbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetinstagram close accountinstagram close accountsekabetmariobettrbetvdcasinoholiganbettümbetjojobetdinamobetbahiscomomegle livemobilbahiscasinometropolsahabetjojobetsafirbetmariobetsahabetMarsbahis Girişmeritkingbetparkgrandpashabet+18 filmvbetcasino levantholiganbetbetebetvbetjojobetholiganbetcasibommarsbahismatbetsekabetonwinsahabetgrandpashabetnakitbahismeritkingbahsegelcratosslotkralbetdinamobetbetkanyonbets10imajbetgrandpashabetbetkomtürk pornoporno sexporno izlebedava pornomeritkingonwingrandpashabetMatadorbetjojobetcasibomgrandbettingklasbahiskalebetPerabetholiganbettarafbetpokerklasyouwinbetpasbetpasbetbooDeneme bonusu veren sitelermatadorbettarafbetmeritkingmarsbahispusulabet7slotsbets10kadiköy travestiSahabetgrandpashabetSahabetbetturkeyholiganbetholiganbetThesakultahodeonbetrestbetgoldenbahismeritkingmarsbahismarsbahisgoldenbahishttps://twitter.com/holiganbetappszbahisSahabetgoldenbahisxslottarafbetgrandpashabetcasibomTarafbetcasibombetebetimajbetBetkanyonbetorspin güncelTarafbetlimanbetqueenbetinterbahisBetkanyonmavibet girişcasibomcasibombetasuslimanbetbelugabahisbetvolebayspin twitterhitbet twitterbetmatik güncellunabet twitterkavbet