Առողջապահություն
Ինչու՞ չի կարելի ականջները հաճախակի մաքրել բամբակե փայտիկներով
Բամբակապատ փայտիկներով ականջները մաքրելը առօրյա ընթացակարգ է այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում անձնական հիգիենայի մասին: Այնուամենայնիվ, բժիշկները դեմ են այդ փայտիկների օգտագործմանը: Պարզվում է, որ բամբակապատ փայտիկները կարող են վտանգավոր լինել։

Մասնագետների բնորոշմամբ, դրանք ավելի շատ նախատեսված են կոսմետիկ օգտագործման համար կամ վիրաբուժական նպատակներով։

Քիթ-կոկորդ-ականջաբանները նշում են, որ բամբակապատ փայտիկների մշտական օգտագործումը կարող է հանգեցնել ծծմբային խցանների առաջացման։ Խնդրի հետևանքով լսողությունը սկսում է թուլանալ, ականջներում առաջանում է զնգոց, քոր և հազ։

Հետ մղելով ծծմբանյութը, փայտիկը կարող է հասնել մինչև թմբկաթաղանթ և վնասել այն։ Մարդիկ ծծումբն ընկալում են որպես անմաքրության նշան։ Սակայն բժիշկները վստահեցնում են, որ այն ունի պաշտպանիչ հատկություն և օգտակար է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար։ Ծծումբը թույլ չի տալիս, որ աղտը, փոշին, մանրէները, սնկերը մտնեն օրգանիզմ։ Ավելորդ ծծումբը մտնում է արտաքին ականջ և ինքնուրույն շերտավորվում կամ լվացվում է, երբ մարդը ցնցուղ է ընդունում: Օգտագործելով բամբակապատ փայտիկներ, մենք խախտում ենք բնական մաքրման գործընթացը՝ ծծմբամոմը խորը ներս մղելով և փակելով ականջի անցքը:

Բացի ծծմբի խցանների առաջացումից, կա վարակվելու կամ ականջի թմբկաթաղանթը ծակելու մեծ վտանգ։ Բամբակապատ փայտիկներով մաքրումը հանգեցնում է նաև մաշկի միկրոտրավմայի։

Պարզվում է, որ ծծումբը մաքրելու համար մեր օրգանիզմը լրացուցիչ գործիքների կարիք չունի։ Այնուամենայնիվ, եթե այն դեռ խանգարում է և կուտակվում է նորմայից ավելի, ապա չպետք է մաքրել ականջները չափազանց ինտենսիվ և խորը: Իսկ եթե նկատում եք, որ ձեր լսողությունը վատացել է, ապա պետք է անհապաղ դիմել ականջաբանին։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.