Առողջապահություն
ԱՀԿ-ն թարմացրել է COVID-19-ի բուժման ուղեցույցը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թարմացրել է COVID-19-ի բուժման ուղեցույցը՝ դրանում ներառելով վերանայված հանձնարարականները COVID-19-ի ոչ ծանր ձեւ ունեցող պացիենտների համար։

ԱՀԿ տեղեկացմամբ՝ ուղեցույցում ներառված են COVID-19-ի ոչ ծանր ընթացք ունեցող պացիենտների հոսպիտալացման ռիսկի թարմացված ցուցանիշները։

«COVID-19 վիրուսի ժամանակակից տեսակները, որպես կանոն, այնքան էլ ծանր չեն, իսկ իմունիտետի մակարդակն ավելի բարձր է շնորհիվ պատվաստման, ինչը հանգեցնում է ծանր հիվանդությունների եւ մահվան ռիսկի նվազման պացիենտների մեծ մասի համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Թարմացումը ներառում է COVID-19-ի ոչ ծանր ընթացք ունեցող հիվանդների հոսպիտալացման ռիսկի բազային գնահատականները։ «Չափավոր ռիսկի» նոր կարգի մեջ այժմ մտնում են այն անձինք, որոնք մինչ այժմ համարվել են բարձր ռիսկի խմբում գտնվողներ, ներառյալ տարեցները եւ/կամ քրոնիկական հիվանդություններ, հաշմանդամություն եւ ուղեկցող քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։

Թարմացված ուղեցույցի համաձայն՝ բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում այն մարդիկ, ովքեր տառապում են իմունասուպրեսիայով, քանի որ նրանք նախկինի պես ենթակա են COVID-19-ով վարակվելու բարձր ռիսկի, ընդ որում՝ հոսպիտալացման հաճախակիությունը գնահատվում է 6 տոկոս։

Չափավոր ռիսկի խմբում 65-ից բարձր տարիքի այն մարդիկ են, որոնք տառապում են ճարպակալմամբ, դիաբետով եւ/կամ քրոնիկական հիվանդություններով, ներառյալ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը, երիկամների եւ լյարդի հիվանդությունները, քաղցկեղը, հաշմանդամները եւ նրանք, ովքեր ունեն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նրանք ենթարկվում են չափավոր ռիսկի, որի դեպքում հոսպիտալացումների հաճախակիությունը կազմում է 3 տոկոս։

Ցածր ռիսկի խմբում են այն անձինք, ովքեր «չեն մտնում բարձր կամ չափավոր ռիսկի խմբերի մեջ, ունեն հոսպիտալացման ցածր ռիսկ (0,5 տոկոս)»։ Մարդկանց մեծ մասը պատկանում է ցածր ռիսկի խմբին։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.