Ընտրություններ
Ախալքալաքում «Երազանքի» անդամը ընտրողներին գրանցում է (Տեսանյութ)
Ախալքալաքի Տուրցխ գյուղում, թիվ 59 ընտրատեղամասում, գրանցում են ընտրողներին: Ցուցակ ունի  Վրացական երազանքի համամասնական ցուցակի վեցերորդ համարը: Խախտման վերաբերյալ տեսանյութը հրապարակում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուն: Ըստ Արսեն Կարապետյանի,  գործող պատգամավոր՝ Աննա Ղվենյանը գրանցում է ընտրատեղամաս ներկայացած ընտրողներին և խնդրում է ստորագրել փաստաթուղթը: Այս փաստին չեն արձագանքում ո՛չ հանձնաժողովի նախագահը, ո՛չ իրավապահները: 

Ընդդիմադիր կուսակցությունը կարծում է, որ տեղի է ունենում ընտրակաշառք:

Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ասում են, որ նրանք այդ մասին ոչինչ չգիտեն: Նրանց մոտ բողոք չի գրվել:


| Print |