Ընտրություններ
Սազելում «Երազանքի» կոորդինատորը ընտրողի հետ մտել է ընտրախցիկ
Ախալցիխեի Սազելի գյուղում, թիվ 19 ընտրատեղամասում, «Վրացական երազանքի» ակտիվիստը ընտրողներին ընրախցիկ է ուղեկցում և մասնակցում քվեարկության գործընթացին:

Դիտորդների բողոքից հետո երիտասարդն ասեց, որ սկզբում տատիկին է բերել ընտրատեղամաս, իսկ հետո պապիկին:

«Գախարիա Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչը բողոք է ներկայացրել քվեարկության գաղտնիությունը խախտելու համար: Այնուհետեւ տղամարդը լքել է ընտրատեղամասը:
| Print |