Ընտրություններ
«Դուրս արի՛, պետք է խոսեմ քեզ հետ»,- Ինչ է տեղի ունեցել Սազելում
Սաձելիում (Սազելում) 19 -րդ ընտրատեղամասի տարածքում, «Եվրոպական Վրաստանից» առճակատվել են Ցեսկո-ի ներկայացուցչի դեմ: Միջադեպը տեղի է ունեցել նրանից հետո, երբ Իրինա Մեյթարջյանը լուսանկարվել է ընտրատեղամասում:

Փաստի վերաբերյալ բողոքել են հանձնաժողովի նախագահը եւ մի քանի անդամներ: Մեյթարջյանն ասում է, որ նրան սպառնում էին հեռացնել ընտրատեղամասից: Իսկ ավելի ուշ ասել են, որ դուրս գա, քանի որ տղաները ցանկանում էին նրա հետ պարզել հարցը:

Հանձնաժողովի նախագահը հերքում է կատարվածը: Ըստ Նինո Թորոսյանի, ընտրատեղամասում գրվել է միայն մեկ բողոք, որին հաջորդել է նրանց արձագանքը:

Կորոնավիրուսի կանոնակարգերը խախտվել են 19-րդ ընտրատեղամասում, 20 քմ մակերեսով սենյակում, որտեղ քվեարկությունն էր ընթանում, գտնվում էին մոտ 20 հոգի: «9-րդ ալիքի» ժամանելուն պես վեց մեքենա և երկու միկրոավտոբուս լքեցին ընտրատեղամասի տարածքը:


| Print |