Ընտրություններ
Ովքեր են հետևում և լուսաբանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Այս տարվա ընտրությունների դիտորդական կազմակերպությունների և լրատվամիջոցների մասնակցությունը աննախադեպ է։ Ընտրություններին հետևելու է 102 տեղական և 76 միջազգային կազմակերպություն, ինչպես նաև 158 լրատվամիջոց։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններին դիտարկելու համար 102 տեղական դիտորդական կազմակերպություն է գրանցվել և ստացել հավատարմագրում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ամենամեծ թվով դիտորդներ ունեն հետևյալ կազմակերպությունները.
  • «Քաղաքականության և իրավունքի դիտորդ»՝ 2654 դիտորդ,
  • «Փաստաբանների և իրավաբանների միջազգային դիտորդական խորհուրդ»՝ 2492 դիտորդ,
  • «Արդար ընտրություններ և միջազգային ժողովրդավարություն»՝ 1665 դիտորդ,
  • «Վրաստանի ուսումնական և զարգացման ինստիտուտ»՝ 1364 դիտորդ,
  • «Վրաստանի ապագայի ակադեմիա»՝ 1232 դիտորդ,
  • «Մոնիտորինգի կենտրոն – Թեմի»՝ 1039 դիտորդ,
  • «Հասարակական քաղաքացիական շարժում – բազմազգ Վրաստան»՝ 418 դիտորդ,
  • «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»՝ 650 դիտորդ,
  • «Միջազգային թափանցիկություն – Վրաստան» կազմակերպությունը կհետևի ընտրություններին 977 դիտորդով։
Նաև 76 միջազգային կազմակերպություն է գրանցվել դիտարկելու ընտրությունները։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ՝ 683 դիտորդ,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով՝ 75 դիտորդ,
ԱՄՆ դեսպանություն Վրաստանում՝ 95 դիտորդ,
«Եվրոպական ընտրական դիտորդական կազմակերպություններ»՝ 119 դիտորդ։

Խորհրդարանական ընտրություններին կհետևի 158 լրատվամիջոց՝ ինչպես Թբիլիսիից և Վրաստանի այլ տարածաշրջաններից, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, գերմանական ZDF հեռուստաընկերությունը, Ճապոնիայի ազգային հեռարձակող NHK-ն, Դանիայի Politiken օրաթերթը, «Ամերիկայի ձայնի» վրացական թողարկումը, իսպանական El Pais-ը և այլ կազմակերպություններ։
| Print |