SSSS


Մշակույթ
«Բերոբանա» երեք դարավոր ժողովրդական ավանդույթ
Վալեում «Բերոբանա»-ն՝ ժողովրդական ավանդույթը 300 տարի է, ինչ հայտնի է: Սա թատերականացված, իմպրովիզացված տեսարան է:


Ժողովրդական ավանդույթը Վալեում սկսել են նշել 17-րդ դարից: Բերոբանան կապված է կրոնական տոնի հետ և նշում են մեծ պահքի նախորդ շաբաթը: Այս օրը բնակչությունը նշում են ստրկության հաղթանակը:



«Պահքի ընթացքում երգել, պարել և զվարճանալ չի թույլատրվում, դրա համար նախորդ շաբաթն ենք զվարճանում: Տոնը տեղափոխել և նշել այլ օր նույնպես չի կարելի: Թատերական ներկայացումը ավարտվել է անգամ մարդասպանությամբ»,- ասում է միջոցառման գեղարվեստական հեղինակ ՝ Գոչա Դեմետրաձեն:



53 տարեկան հասակում այս օրվա համար, իր ճաշակով, հագուստներ կարում է Գոչա Դեմետրաձեն: Նա այս գործը սկսել է 20 տարեկան հասակում:



Բերոբանայում, գլխավոր՝ հարսի դերը խաղում է տղամարդը: Քանի որ այն ժամանակ հարսը իրավունք չուներ դուրս գալ հասարակություն և զվարճանալ: Ըստ Գոչա Դեմետրաձեի, հարսի դերը բավականին դժվար և ծավալուն է, գողանում են, կռվում են և անգամ հնարավոր է վնասեն: Ավանդաբար, տեսարանում մասնակցում է մոտ 60 տղամարդ:



«Սա դրված, թատերական խաղ է, նախկինում թատրոն էր, զվարճանք և զբաղմունք էլ չունեին, դրա համար ստեղծվել է այս տոնը»,- ասում է Գոչա Դեմետրաձեն:



Գողացած հարսնացուին վերադարձնելու համար, հարգանքի տուրք պետք է մատուցեն, քանի որ տեսարանը առանց հարսնացուի չի կարող շարունակվել: Տուրքը փոքր գումարային օգնություն է: Տոնակատարության մասնակիցները հավատում են, որ եթե փող կարողանան ստանալ, ապա նրանց բերք ու բարիքով լի աշուն է սպասվում: Տուրք մատուցելը նշանակում է գնել հարսնացուին:



Գլխավոր գործող դերակատարները բոշաներն են: Առավոտյան ժամը 6:00-ին, տոնակատարության հագուստներով տղամարդիք, քաղաքում քայլում են դռնեդուռ: Ցանկացած ընտանիք պարտավորված է բոշաներին մի բուռ ալյուր տալ, ինչը լավ եկամուտի խորհրդանիշն է: Հենց այսպես են հասկանում տեղացիների, բերոբանաի տոնակատարությունը:



Տեսարանում մասնակցում են հատուկ դիմակներով և ոչխարի կաշվով փաթաթված երկու վանական: Վազվզում են, ցեխում խաղում և այսպես զվարճացնում հանդիսատեսին:



«Բոլորը ծիծաղելի դիմակներ են կրում, նախորոք ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու:Բառեր, գործողություն, այն ինչ գլխիտ կգա պետք է ասես, և ի կատար ածես»,- ասում է Գոչա Դեմետրաձեն:



Հոր նման, ժյուրիի դերը քաղաք Վալեում խաղում է 70-ամյա Անզոր Թելիաշվիլին:

«Սրան տեղացիներս աճարեցու դեր ենք կոչում:Բերիկաոբան կարծես թե Աստծո շնորհքով է անցկացվում, դրա համար էլ ամբողջ տարին խաղաղ է անցնում»,- ասում է Անզոր Թելիաշվիլին:



Վերջին ժամանակներս, ավանդական թատերախաղը տունում են հին մեսխական գյուղերում՝ Արալում, Ուդեում և քաղաք Վալեում:



Էշի վրա հետընթաց նստելով, ապա ներքև ընկնելու ծիսակատարությամբ միջոցառումն ավարտվում է:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.