SSSS


Մշակույթ
Վալեում մշակութային ժառանգության կարգավիճակ ունեցող հուշարձանը ավերվում է, գործակալությունը այս մասին տեղյակ չէր
Վալեի տարածքում, միմյանցից ցանկապատներով անջատված, երկհարկանի սեփական տների թաղամասին սահմանամերձ է այն տարածքը, որտեղ դարավոր ներբողներ կան և որոնցից պահպանվել է միայն մի քանիսը:

4 դարավոր մեսխական դահլիճներում, որտեղ նախկինում ապրում էին մեծ ընտանիքները, հիմա միայն կաղամբ և կարտոֆիլ են պահում: Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը այդ ներբողներին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ չի տվել: Վալեի դահլիճներից հուշարձանների ցանկ գրանցված են միայն երկուսը, որոնցից մեկը ավերված է, իսկ մյուսի միայն սյուներն են մնացել: Գործակալությունում այս մասին տեղեկացել են 9-րդ ալիքի պատրաստած նյութից:

Գիորգի Բեբնաձեն մեծացել է ներբողում: Մինչև 1987 թվականը նա ապրում էր հայրական, սյուներից պատրաստված տանը: Գիորգին պատմում է, որ այն ժամանակ ընտանիքի անդամներից հեռանալը պատկառանք էր, այդ իսկ պատճառով նրանց ընտանիքը բաղկացած էր 24 հոգուց: Ներսում միշտ վառված էր թոնիրը, որը ընտանեական գործերի և ջերմության համար էին օգտագործում: Գիորգին ցավում է, որ ներբողը, որտեղ նա ապրել է, այժմ ավերվում է և այս մասին տեղեկություն ոչ ոք չունի: Նա բազմիցս փորձել է վերանորոգել դահլիճի, սակայն փայտե նյութեր չունենալու պատճառով, ներբողն ամեն տարի վերանորոգման կարիք ունի:

«Իշխանության կողմից օգնություն է հարկավոր: Փայտե նյութեր եմ ուզում, որ ներբողը ինքս վերանորոգեմ: Իմ խնդրանքն է, որ 4 դարավոր ներբողները մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում ներգրավեն, որպեսզի նրանց մասին հոգ տանեն»,- ասում է Գիորգի Բեբնաձեն:



Պարզվեց, որ մշակութային ժառանգության կարգավիճակը խնամքի եւ պաշտպանության երաշխիք չէ: Վալեում գտնվող երկու ներբողներից, որոնք գործակալության հովանու տակ էին, մեկը ամբողջովին, իսկ մյուսը մասամբ քանդված է:



Այսպիսին էր Չիտաշվիլիների մեսխական ներբողը, նրա համար բնորոշ թոնիրը և ծիծեռնակի բույնի նման առաստաղը: Լուսանկարը տրամադրված է մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կողմից:

Հուշարձանների պահպանության եւ մշակութային ժառանգության գործակալությունը tv9news.ge-ին տրամադրեց նկար, թե ինչպես էր երևում Չիտաշվիլիների ներբողը, երբ նրան տրվեց մշակութային ժառանգության կարգավիճակ: Սեփականատերը մահացած է: Ժառանգողները Վալեում չեն ապրում: Հարևանները պատմում են, որ ընտանիքը ներբողն օգտագործում էր իբրև նկուղ: Տեղափոխվելուց հետո, ձմռան ամիսներին վերադառնում էին, ձյունը մաքրելու: Նման հոգատարությամբ նրանց չհաջողվեց պահպանել մշակութային հուշարձանը: Վերջին ձմռանը, ձյունը ամբողջովին քանդեց առաստաղը:



Մշակութային ժառանգության կարգավիճակ ունեցող Չիտաշվիլի ընտանիքի հուշարձանն՝ այսօր:

Խորհրդարանի նախկին պատգամավոր՝ Վաժա Չիտաշվիլին ասում է, որ տեղացիները իրենց միջոցներով չեն կարող հոգ տանել ներբողների մասին, դրա համար էլ ավերվում են դարավոր հուշարձանները: Սրա հետ մեկտեղ, բնակչության համար անհայտ է, թե որ հուշարձանն ունի մշակութային ժառանգության կարգավիճակ:

Ցանկը, որտեղ հնարավոր է գտնել Վալեի ներբողների մասին տեղեկություններ, քաղաքապետարանում գոյություն չունի: Քաղաքապետի ներկայացուցիչը Վալեի տարածքային գործակալությունում ասում է, որ մեսխական դահլիճները ոչ ոք չի գրանցել: Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունից օգնություն ոչ ոք չի խնդրել, քանի որ ոչ իշխանությունը, ոչ էլ բնակչությունը այս հարցը առաջնահերթին չեն համարել: Էլիոզ Բարբլիշվիլին ասում է, որ եթե ներբողի վերանորոգման համար տեղացիներին փայտե նյութ է հարկավոր, նրանց հաստատ կօգնեն:

Կփրկվի արդյոք վերանորոգմամբ մշակութային ժառանգության կարգավիճակ ունեցող հուշարձանը, դեռ անհայտ է: 9-րդ ալիքից ստացած տեղեկությունից հետո գործակալությունը իրավիճակը նկարագրելու նպատակով, Ախալցիխեի քաղաքապետարանի աշխատակցին ուղարկեց Վալե: Նա հուշարձանները նկարեց, իսկ զրույցում ասաց, որ նրանցից մեկի առաստաղն այնքան քանդված է, որ ամեն վայրկյան կարող է փլուզվել: Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Վալեի ներբողների իրավիճակը նախատեսում է ուսումնասիրել տեղում:



Փլուզման եզրին գտնվող մշակութային հուշարձանը


«Երբ տեղում լինենք, կուսումնասիրենք հուշարձանների որակը, ինչպես նաև կպարզենք, հուշարձանը բնականորեն է վնասվել, թե միտումնավոր: Եթե պարզվեց, որ հուշարձանը միտումնավոր են վնասել, այդ դեպքում կկապնվենք սեփականատիրոջ հետ, հնարավոր է պատասխանատվություն կրելու հարց լինի»,- ասում է մշակութային ժառանգության տեսչության պատասխանատու վարչության պետ Լեւան Ճավճավաձեն:

Վալեցի Նիկոլոզ Խիզաձեն տեղյակ չէ այն մասին, որ եթե իր սեփականություն համարվող՝ չորս դարավոր մեսխական ներբողին տրվի մշակութային ժառանգության կարգավիճակ, խնամքն ու հոգ տանելը ոչ թե պետության,այլ կրկին իր պարտականությունն է: Նա ցանկանում է, դահլիճը, որը օգտագործում է, որպես պահեստ, ունենա մշակութային ժառանգության հուշարձանի կոչում, և զբոսաշրջիկների համար լինի հետաքրքիր:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության աշխատակից Լեվան Ճավճավաձեն ասում է, որ Վալեի ներբողներին անհրաժեշտ է ամբողջովին վերանորոգում, սակայն թե երբ են ծրագրում աշխատանքներ սկսել՝ դեռևս անհայտ է:



Վալեում գոյություն ունեցող ներբողների մեծ մասը ավերված են: Նրանց կտուրներին երեխաները դեռևս խաղում են: Փոքրիկները չգիտեն, որ նախնիների ապրելատեղը, որի մասին հոգ տանելու դեպքում, զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայր կարող էր լինել, այսօր նրանց կյանքի համար վտանգ է հանդիսանում:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.