Նորություններ
Ինչքան տուգանք է գրվել Վրաստանում ու որոնք են ամենաշատ խախտումները
Վրաստանում արդեն շուրջ 40 օր է հայտարարված է արտակարգ դրություն: Մարտի 31-ին երկրում հայտարարվեց համընդհանուր կարանտին, ինչպես նաև սահմանվեց պարետային ժամ՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 06:00-ը, ապրիլի 17-ից 10 օր ժամկետով երկրի ողջ տարածքով արգելվեց մեքենաների տեղաշարժը:

Մարտի 31-ից մինչև ապրիլի 28-ը արտակարգ դրության պայմանների, պարետային ժամի խախտման համար ընդհանուր հաշվով գրվել է 5 639 տուգանք, որոնց համար քաղաքացիները պետք է վճարեն 17 025 000 լարի, սա մոտավորապես 5,5 մլն դոլար է:

Խախտումներն ըստ թվաքանակի հետևյալ տեսքն ունեն.
  • Պարետային ժամ — 2567 դեպք
  • Ավտոմեքենայով տեղաշարժ — 1669
  • Հավաք / հեռավորություն — 1310
  • Ինքնամեկուսացում — 70
  • Քաղաքացու տնտեսական գործունեություն — 14
  • Իրավաբանական անձի տնտեսական գործունեություն — 9

Աղբյուր՝ Վրաստանի ՆԳ նախարարություն:
| Print |