Նորություններ
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսը շարունակվում է տարածվել
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Սամցխե-Ջավախքում գրանցվել է երեք նոր դեպք:

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 314 նոր դեպքից 225-ը հաստատվել է Աջարիայում, 35-ը՝ Թբիլիսիում:

Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններում:

«Կորոնավիրուսի նոր դեպքերի բաշխումն ըստ շրջանների այպիսին է. Դեպքերի ամենաշատ թիվ է արձանագրվել է Աջարիայում – 225, Իմերեթիում – 22, Թբիլիսիում – 35, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում – 18, Շիդա Քարթլիում – 9, Սամցխե-Ջավախեթիում – 3, Կախեթիում՝ մեկ, Գուրիայում՝ մեկ, Քվեմո Քարթլիում՝ մեկ»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:

Նրա խոսքով, երկրի մասշտաբով այժմ բուժում է ստանում կորոնավարակակիր 3542 պացիենտ, նրանցից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
| Print |