Նորություններ
Հաճախ տրվող հարցեր Covid-19-ի վերաբերյալ
Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Դեռևս վարակված անձի վարակիչ լինելու շրջանը անհայտ է: Հավանական է, որ անձը կարող է փոխանցել վարակը նախքան առաջին ախտանշանների ի հայտ գալը, մինչև մեկ օր՝ ախտանիշների բացակայությունից հետո:

Այդ իսկ պատճառով, Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ COVID-19 հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.
  • Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ)
  • Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր
  • Քրոնիկ հիվանդություններով անձինք
  • Մանկահասակ երեխաներ և նորածիններ
  • Խիտ բնակեցմամբ տարածքում գտնվող անձինք
  • Կալանավայրերում գտնվող անձինք
Ինչպես ճիշտ հետևել հիգիենայի նորմերին տան պայմաններում
Շրջակա միջավայրի մաքրման և ախտահանման ընթացակարգերը պետք է հետևողականորեն իրականացվեն:
  • Հաճախակի մաքրել և ախտահանել մակերեսները, ինչպիսիք են անկողնու հարևանությամբ գտնվող սեղանները, մահճակալները և ննջասենյակի այլ կահույքը յուրաքանչյուր օր սովորական կենցաղային ախտահանիչով, որը պարունակում է փոշիացված սպիտակեցնող լուծույթ (1 մասը `99 մասի ջրով): Այն մակերեսների համար, որոնց վրա չի թույլատրվում սպիտակեցնող նյութերի կիրառում՝ կարող է օգտագործվել 70% էթանոլ,
  • Լոգարանի և սանհանգույցի մակերեսները մաքրել և ախտահանել առնվազն օրական մեկ անգամ `կենցաղային սովորական ախտահանիչով, որը պարունակում է փոշիացված սպիտակեցնող լուծույթ (1 մասը՝ 99 մաս ջուր),
  • Հագուստ, անկողնային սպիտակեղեն, բաղնիքի և ձեռքի սրբիչներ և այլն օգտագործելուց հետո կանոնավոր լվանալ օճառով և ջրով կամ մեքենայով՝ 60-90 ° C ջերմաստիճանում ` սովորական լվացքի փոշիով և մանրակրկիտ չորացնելով:
  • Յուրաքանչյուր հիվանդության կասկածով այցելուից հետո անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել եզրափակիչ ախտահանում:
Առկա՞ են արդյոք նոր կորոնավիրուսային վարակը կանխարգելող կամ բուժող դեղամիջոցներ։
Ոչ։ Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կանխարգելման կամ բուժման համար որևէ դեղամիջոց չի առաջարկվում։ Մինչդեռ, վարակված անձանց ախտանշանները թեթևացնելու կամ բուժելու նպատակով նշանակվում է համապատասխան խնամք, իսկ ծանր դեպքերում՝ ախտանշանային բուժում։ Բուժման որոշ եղանակներ գտնվում են ուսումնասիրության փուլում և կանցնեն կլինիկական փորձարկումներ։ ԱՀԿ-ն, իր գործընկերների հետ համատեղ, աջակցություն է ցուցաբերում աշխատանքների կազմակերպման գործընթացում։

Երբ կլինի պատվաստանյութը կամ դեղամիջոցը

Աշխատաքներն այս ուղղությամբ տարվում են, սակայն կան որոշ խումբ դեղամիջոցներ, որոնք վերջանական ապացուցողական փուլը դեռ չեն անցել, բայց բազմաթիվ հավաստի հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ երկու խումբ դեղամիջոցները դրական ազդեցություն ունեն պացիենտների վրա եւ դրանք են կիրառվում պրակտիկայում։ Արդյունքը՝ դրական է։

Արդյո՞ք հակաբիոտիկների կիրառումն արդյունավետ է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման և բուժման համար։

Ոչ, հակաբիոտիկները չեն կիրառվում վիրուսների դեմ (կիրառելի են միայն մանրէների դեմ)։ Հետևաբար, հակաբիոտիկները չպետք է կիրառվեն նաև որպես նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման կամ բուժման միջոց։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկներ կարող են նշանակվել, եթե դուք հոսպիտալացվել եք կորոնավիրուս (2019-nCoV) ախտորոշմամբ և Ձեզ մոտ առկա է համակցված մանրէային վարակ։

Արդյոք Վրաստանում ապրող բոլոր քաղաքացիները պարտադիր թեստավորում պետք է անցնեն

Խորհուրդ է տրվում, որ կորոնավիրուսի ախտանիշեր ունեցող մարդիկ թեստ հանձնեն: Եթե դուք նոր ախտանիշներ ունեք, որոնք կարծում եք Կորոնավիրուսի հետևանքով են, տեղեկացրեք ձեր բժշկին և խորհրդակցեք թեստ հանձնելու վերաբերյալ: Եթե դուք սերտ շփում եք ունեցել COVID-19-ով վարակված որևէ մեկի հետ, խորհուրդ է տրվում, որ թեստավորվեք: Ախտանիշ չունեցող մարդիկ կարիք չունեն COVID-19-ի թեստավորման, բացառությամբ, եթե COVID-19-ով վարակվածի մտերիմ անձ են հանդիսանում:

Արդյո՞ք ճամփորդելն անվտանգ է և կարող ենք թե ոչ ճամփորդել

Ճամփորդությունը մեծացնում է COVID-19-ով վարակվելու և տարածելու ձեր հնարավորությունը: Ուստի, տանը մնալը ձեզ և ուրիշներին հիվանդանալուց պաշտպանելու ամենալավ եղանակն է: Օդանավակայաները, ավտոբուսների կանգառները, գնացքների կանգառները և հանգստի կանգառները բոլոր այն վայրերն են, որտեղ ճամփորդողները կարող են վարակ ձեռք բերել օդից կամ մակերեսներից, և կարող է դժվար լինել ուրիշներից 6 ոտնաչափ հեռավորություն պահելը:

Ինչ է լինում, երբ կորոնավիրուսով վարակված անձը ապաքինվում է

Քանի որ COVID-19-ը նոր հիվանդություն է, երկարաժամկետ արդյունքների մասին տեղեկատվություն չկա։ Որոշ հիվանդներ ապաքինումից շաբաթներ անց էլ հոգնածություն ու շնչարգելություն են ունենում։ «COVID-19 համավարակի հետևանքով մենք կունենանք ապաքինվածների մի մեծ խումբ, որոնք կունենան մի շարք բարդություններ, օրինակ, շնչառական համակարգի, այսինքն թոքերի խնդիրներ, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ՝ կապված սուր հիվանդությունից ապաքինվելու հետ։ Անորոշ է COVID-19-ից ապաքինվածների տոկոսը, որոնց մոտ կզարգանան այս բարդությունները։ Բայց հույս ունենք, որ որոշ ժամանակ անց ավելի լավ կուսումնասիրենք և ավելի լավ կբնութագրենք դա», - նշել է Էմորի համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ Դոկտոր Ջեյ Վարքեյը:

Որտե՞ղ կարելի է գտնել ամենաթարմ և ճիշտ տեղեկությունները:

Իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի փոխվել, քանի դեռ նոր վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ու փաստեր են ի հայտ գալիս: Առավել արդիական տեղեկությունների համար այցելեք CDC-ի կայք՝ www.cdc.gov։ Իսկ Վրաստանում կա stop.cov.ge կայքը:

Վարակի պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ

Հիվանդների հոսքը տարբեր է՝ ըստ օրերի։ Հասել ենք պիկին, թե` ոչ, հայտնի չէ։ Առողջապահության նախարարության եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր բուժվողների թիվը մեծացել է։ «Յուրաքանչյուր բուժված պացիենտի հետ մենք կրկնակի ուրախություն ենք ապրում, մենք պացիենտենրի աչքերի մեջ տեսնում ենք, թե ինչի միջով են նրանք անցել։ Մենք պետք է միահամուռ, ձեռք ձեռքի տված դուրս գանք այս վիճակից»,- ասում է Դավիդյանցը։

Որքանով է ճիշտ չիպավորման մասին տեղեկությունը:

Հուզականության պատճառներից մեկն էլ ապատեղեկատվությունն ու տարածվող միֆերն են։ Չիպավորման մասին միֆը լայն տարածում ունի։ Իբրեւ թեստավորման միջոցով չիպ է տեղադրվում։ Զրույցներ, որոնք հնարավոր հիվանդներին վախեցնում են եւ նրանք ուշացած են դիմում բժշիկներին, բարդություններով։ Անհեթեթ լուրեր են, այս պահին հարկավոր է զգոնոթյուն եւ տեղեկություն ստանալ միայն պաշտոնական աղբյուրներց։

Կգործեն արդյոք լայնածավալ սահմանափակումներ Վրաստանում

Վրաստանում կխստացվեն դիմակ կրելու հետ կապված միջոցառումները: Նախարարի խոսքով՝ խոսակցություն է գնում նաև տրանսպորտային արգելքների մասին, սակայն սա համար մեկ որոշումը չէ խնդիրը լուծելու համար: Ինչպես ասում են համավարակաբաններն ու Վրաստանի իշխանությունը, այս պահին, ելնելով երկրում առկա համաճարակային իրավիճակից, լրացուցիչ սահմանափակումներ դնելու հիմքեր չկան:

Կան արդյոք Վրաստանում կորոնավիրուսից մահացած անձինք, թե նրանք ունենալով կորոնավիրուս մահանում են այլ հինդություններից

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմում է 102: Նրանցից ոմանք, կորոնավիրուսից բացի ունեցել են նաևայլ խրոնիկ հիվանդություններ, բայցևայնպ, մահվան հիմնական պատճառ հանդիսանում է Կովիդ-19ը, քանի որ մինչ վարակվելը, մարդիկ կարողանում էին հաղթահարել հիվանդությունները:
| Print |