Նորություններ
Համաճարակային պայմաններում հավաքած բերքն ու ֆերմերների խնդիրները


Կորոնավիրուսային համաճարակը Վրաստանում վնասել է նաև գյուղատնտեսության ոլորտը: Արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում խոչընդոտվեց որոշ ֆերմերների հողամշակման գործընթացը: Ըստ այդմ, այս տարվա աշնանը, նախորդ տարվա համեմատ, նրանք ավելի քիչ բերք են ստացել: Տեղի բնակչության մյուս մասը դժվարանում է վաճառել բերքը`գերարտադրության պատճառով:
Գյուղ Սխվիլիսիում ֆերմերները այս տարի բողոքում են բերքի սակավությունից: Գյուղատնտեսական ապրանքների քանակը կապում են կորոնավիրուսային համաճարակի հետ: Ասւոմ են, որ գարնանը գործող սահմանափակումների պատճառով ժամանակին բերքը խնամել չեն կարողացել, հետևաբար, եկամուտը նվազել է: Ֆերմերները վախենում են, որ երկրում կարող է կրկին արտակարգ դրություն հայտարարվել, և նրանք չկարողանան վաճառել ապրանքը: Ուստի, ոմանք ստիպված բերքի մի մասը վաճառում են ցածր գնով:

«Մի քանի օր առաջ կարտոֆիլը վաճառեցի 10 թեթրիով, եթե նորից գործեն սահմանափակումներ, հետո ի՞նչ եմ անելու: Ես տանել չեմ կարող: Ինչ անեի, հետո ստիպված կլինեի թափել ամեն ինչ»,- ասում է Թինա Պապիձեն:
Համաճարակը խնդիրներ է ստեղծել հատկապես այն ֆերմերների համար, ովքեր տնից հեռու հողամասեր ունեն: Այսպիսի պայմաններում ապրում է Մաքսիմ Ռիբակովը, ով բնակվում է Թբիլիսիում, բայց հողատարածքը մշակում է Փարեխայում: Արտակարգ դրության ժամանակ նա չի կարողացել մշակել հողը, այդ իսկ պատճառով չի ստացել սպասված քանակությամբ բերք:

«Հողը պետք է մշակես երեկոյան, իսկ ես մինչև ժամը 9 չէի հասցնում տուգ վերադառնալ: Մի անգամ ոստիկանը զգուշացրեց, 10 րոպե էր մնացել, ասեցին, գնա թե չէ կտուգանենք»,- ասում է Մաքսիմը:

Ի տարբերություն Սխվիլիսիի, Ախալքալաքում կարողացել են մշակել տարածքները և մեծ քանակությամբ բերք են ստացել: Ինչ վերաբերվում է գներին, Ջավախքում կարտոֆիլի արժեքը կազմում է 50-60 թեթրի:


Տեղի բիզնես կենտրոնի տնօրենի խոսքով ՝ արժեքը նորմալ է, և այս փուլում ֆերմերները վաճառքի հետ կապված խնդիրներ չունեն: Սակայն նշում է, որ բերքառատության պատճառով հնարավոր է, ապագայում դժվարանան: Ըստ Մախարե Մացուկատովի, եթե երկիրը ստիպված լինի կրկին արտակարգ դրություն հայտարարել, պետությունը պետք է մշակի համապատասխան ռազմավարություն, որպեսզի ֆերմերները կարողանան վաճառել իրենց արտադրանքը և չփչացնեն բերքը:

«Այն դեպքում, եթե նորիգ փակվենք տանը, հուսով ենք, որ պետությունը որոշ զիջումների կգնա, որպեսզի ֆերմերները չփչացնեն բերքը և վաճառեն այն», - ասում է Մախարե Մացուկատովը:

Գյուղատնտեսության զարգացման կենտրոնի տվյալներով ՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի, ընդհանուր առմամբ, բերքը շատ ավելի առատ է: Կենտրոնի գլխավոր մասնագետը կարծում է, որ դա պայմանավորված էր ֆերմերների շրջանում համաճարակի հետևանքով առաջացած վախով: Ըստ Մամուկա Թամարաձեի ՝ արտակարգ դրության պայմաններում, սահմանները փակելու, երթեւեկությունը սահմանափակելու պատճառով ՝ տեղացիները փորձել են էլ ավելի շատ հող մշակել:

Թե որքան մեծ է վնասը երկրում գյուղատնտեսության առումով, դեռ հայտնի չէ: Այս պահին հողատարածքներում աշխատանքն և վաճառքը դեռ շարունակվում են: Այնուամենայնիվ, փաստ է, որ որոշ ֆերմերներ բողոքում են սակավ բերքատվությունից և գներից, իսկ մյուսները կարող են չկարողանալ վաճառել առատ բերքը: Տեղի ֆերմերները աջակցություն են խնդրում պետությունից, հակառակ դեպքում ասում են, որ այլեւս չեն կարող դիմակայել համաճարակի երկրորդ ալիքին:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |