Նորություններ
Պատերազմից հետո կփոխվի ոչ միայն տարածաշրջանը այլ նաև աշխարհը, բոլորը տեսել են մեր ուժը. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, պատերազմից հետո կփոխվի ոչ միայն տարածաշրջանը այլ նաև աշխարհը:

Այս հայտարարությունը Ալիևը տեղադրել է «թվիթեր» սոցիալական ցանցում: Նրա խոսքով, բոլորը տեսել են Ադրբեջանի ուժը:

«Պատերազմից հետո կփոխվի ոչ միայն տարածաշրջանը, այլև աշխարհը: Բոլորը տեսան մեր ուժը: Մենք պետք է տարածաշրջանում ստեղծենք նոր ռազմավարական համայնապատկեր և տեսլական: Պատերազմից հետո սկսվելու է Ադրբեջանի և տարածաշրջանի նոր դարաշրջանը: Մեր պետությունն ունի կամք և ուժեղ բանակ: Մենք կանգնած ենք ճիշտ ուղղու վրա և ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք այս ճանապարհով կգնանք մինչև վերջ»,- գրել է Ալիևը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսել էին ռազմական գործողությունները: Կան զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչների շարքերում: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ:
| Print |