Նորություններ
COVID 19 հաստատվել է Ախալցիխեում բժշկական անձնակազմի մոտ
Սամցխե-Ջավախքում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել: Բոլոր նոր դեպքերը կապված էին Ախալցիխեի հետ: Նոր վարակված անձինք բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ են: 

«Կոնտակները հիմնականում մեկ շրջանակում են, լրացուցիչ, հնարավոր է ընտանիքի անդամներն ու սերտ շթում ունեցող անձինք լինեն:  Ուղարկել ենք 400 նմուշ և օրվա ընթացքում սպասում ենք պատասխանի»,- ասում է Գիորգի Միքելաձեն: 

Հոկտեմբերի 16-ի տվյալների համաձայն, տարածաշրջանում 69 վարակակիր կա: Ապաքինված մարկդանց թիվը կազմում է 23: 
| Print |
თეგები: Ախալցիխե / Կորոնավիրուս /