Նորություններ
Ախալցիխեի հայկական հանրային դպրոցում կորոնավիրուս է հաստատվել
Ախալցիխեի հայկական հանրային դպրոցում կորոնավիրուսի դեպք է հաստատվել: Դպրոցի տնօրենի խոսքով, աշակերտին տեղափոխել են Թբիլիսի: 

«Դասարաններից մեկն անցել է հեռավար ռեժիմի, 10 օրով: Տեղեկության համաձայն, վարակվել է ընտանիքի անդամներից: Կրթական հաստատությունը հեռավար կարգի դարձնելու անհրաժեշտություն չկա»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է հայկական դպրոցի տնօրենը: 

Այսօր, Հոկտեմբերի 23-ին կորոնավիրուս հաստատվել է նաև Ախալցիխեի №1 հանրային դպրոցի աշակերտի մոտ: Սա նշված կրթական հաստատությունում վարակման երկրորդ դեպքն է:



| Print |