Նորություններ
Անչափահասի և նրա ընկերների նկատմամբ այլասերված գործողություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում 1980 թվականին ծնված Գ.Գ-ին ձերբակալել են Թբիլիսիում, 16 տարին չլրացած անձի նկատմամբ դիտավորյալ գործած այլասերված գործողության մեղադրանքով:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալն իր անչափահաս երեխայի և երեխայի հասակակից ընկերների նկատմամբ իրականացրել է այլասերված գործողություններ, որոնց մի մասը տեսանկարահանել է: Նշված տեսագրությունները գործում ներկայացված են որպես ապացույց:

Նաև պարզվել է, որ Գ.Գ.-ն անչափահասների հետ ունեցել է սեռական բնույթի նամակագրություն»,- ասվում է ՆԳՆ-ի տեղելության մեջ:

Նրանց փոխանցմամբ, ոստիկանությունը շարունակում է քննչական գործողությունները՝ նշված քրեական գործի հետ կապ ունեցող այլ անչափահասների ինքնությունը պարզելու նպատակով: Հանցանցը ենթադրում է 5-9 տարվա ազատազրկում:
| Print |