Նորություններ
Սամցխե-Ջավախքում մեքենան կնոջը վրաերթի է ենթարկել
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Ասպինձայի մունիցիպալիտետում, գյուղ Տոլոշի մոտ։ Թեթեւ մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը։ Նա տեղում մահացել է։ 

Մեքենան վարել է երիտասարդ տղան, ով հանձնվել է ոստիկանությանը։ 

"Գիշեր էր, կինը փնտրում էր կովին, մեքենան չի տեսել, վարորդն էլ նրան չի նկատել, չի հասցրել կանգնել։ Վախեցած տղան գնացել է Ասպինձա, հանձնվել ոստիկանությանն, ասելով, որ կինը մահացել է", - ասում են գյուղում։

Դեպքի առնչումով սկսվել է հետաքննություն, մանրամասներին սպասում ենք ՆԳՆ-ից։
| Print |
თეგები: ავარია / ტოლოში /