Նորություններ
Ջավախքում ցույցն ավարտվեց, սակայն բողոքը ուժի մեջ է (Տեսանյութ)
Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու պահանջարկով, Ախալքալաքի կենտրոնում ցույցն ավարտվեց: Քաղաքապետարանի դիմաց հավաքված մարդկանց խոսքով, մինչև նրանց պահանջը չբավարարեն, պարբերաբար կկազմակերպեն հավաքները:

Ջավախքի տարբեր գյուղերից հավաքված մարդիկ Վրաստանի իշխանությունից օգնություն են խնդրում: Մոտ 300 բնակիչների նախաձեռնությամբ, վարչապետներին գրավոր նամակ են ուղարկել, հավելելով իրենց ծանր իրավիճակն ու խնդրելով սահմանների ժամանակին բացումը:

Տեղացիները վստահեցնում են, որ նրանց եկամուտի հիմնական աղբյուրն արտգնա աշխատանքներն են: Իսկ համաճարակի պատճառով, արդեն երկրորդ տարին է, ինչ երկրից դուրս գալ չեն կարող:

| Print |