Նորություններ
Հետկովիդային շրջան– բարդ առողջական խնդիրներ
Կորոնավիրուսից ապաքինված պացիենտներից շատերը հետագայում բախվում են առողջական տարբեր խնդիրների: Նրանցից ոմանք, կորոնավիրուսից մի քանի շաբաթ անց, դեռևս չեն վերականգնել համի ու հոտի զգացողությունը: Ոմանք ունեն հիշողության և անքնության հետ կապված խնդիներ: Բժիշկներն այս իրավիճակն անվանեցին հետկորոնավիրուսային շրջան:

Չնայած նրան, որ վիրուսը հաղթահարել են, բայցևայնպես, մարդկանց որոշակի կատեգորիա չկարողացավ ամբողջությամբ վերականգնվել: Նրանցից շատերը նշում են, որ ունեն խնդիրներ, որոնք նախկինում անգամ չեն անհանգստացրել:

Ցիրա Մեսխիշվիլին այն մարդկանց թվում է, ովքեր ապաքինվել են վարակից, որից հետո նրանց առողջական վիճակը բարդացել է: «Տոլերանտ» միության ղեկավարն ասում է, որ վիրուսը հաղթահարել է նոյեմբերին, սակայն չկարգավորվող արյան ճնշումը, սրտի աշխատանքի արագացումը, անքնությունն ու անընդհատ հոգնածության զգացումը դեռ անհանգստացնում են:

«Ես տեսել եմ կորոնավիրուսի բոլոր նշաններն ու դժվարությունները: Թոքաբորբ, համի և հոտի կորուստ, չոր և թաց հազ, շնչառության պակաս, լուծ, սրտխառնոց: Անցել եմ այս փուլերը և մինչ այժմ բարդություններ ունեմ: Ապաքինվել են, բայց հնարավորինս հոգ եմ տանում իմ մասին, դուրս եմ գալիս շնչադիմակով, հետևում եմ բոլոր կանոնակարգերին», - ասում է Ցիրա Մեսխիշվիլին:

Նա բնակչությանը խորհուրդ է տալիս ապաքինվելուց հետո անցնել մանրակրկիտ հետազոտություն:


Ի տարբերություն Ցիրա Մեսխիշվիլիի, Նաթիա Ամբրոլաձեի մոտ կորոնավիրուսն ընթացել է համեմատաբար թեթև կերպով, սակայն խնդիրներ միևնույն է հետևեցին: Ասում է, որ վիրուսն անցել է մոտ երկու ամիս առաջ, բայց մինչ օր թուլությունն ու գլխացավերը անհանգստացնում են: Նա այս դժվարությունները փորձում է հաղթահարել իր ընկեր բժիշկների օգնությամբ:

«Բժիշկներին չեմ դիմել, միայն հեռախոսային խորհրդատվություն եմ ունեցել»,- ասում է Նաթիա Ամբրոլաձեն:

Նա գիտի, որ հետկորոնավիրուսային շրջանը կարող է շարունակվել մոտ 3 ամիս: Հետևում է գործընթացին և հուսով է, որ այս ժամանակահատվածից հետո նա կվերադառնա իր հին կարգավիճակին:

Որո՞նք են այն ախտանշանները, որոնք ամենից հաճախ անհանգստացնում են բուժված մարդկանց և ի՞նչ խնդրի հետ են բախվում – այս հարցերով սոցիալական ցանցի միջոցով դիմեցինք հասարակությանը: Նրանց մեծ մասը միաձայն հաստատում են, որ կորոնավիրուսն հաղթահարելուց հետո, դժվարացան ապաքինվել, քանի որ այլ խնդիրներ առաջ եկան:

«Արդեն երեք ամիս անցել է վարակվելուց հետո: Ճիշտ է, համ զգում եմ, բայց հոտառությունս դեռ չի վերականգնվել: Բացի սրանից, ոտքերիս և գլխացավից հաճախ եմ բողոքում»,- ասում է Նելի Արսենյանը:

«Նոյեմբերին ապաքինվեցի, բայց չնայած սրան, կրկին զգում եմ թուլություն, մինչ օրս սարսափելի ցավում են ոտքերս, ձեռքերս»,- ասում է կորոնավիրուսից ապաքինված՝ Յուլիա Գուրենցովան:

«Բողոքում եմ հիշողության վատթարացումից: Ես ընդունեցի ձկան յուղ և վիտամին Դ: Հոտն և համը զգում եմ նույնպես, վիտամիններ խմելուց անմիջապես հետո: Խորհուրդ եմ տալիս զբաղվել ավելի շատ ֆիզիկական ակտիվություններով, այսպիսով հեշտությամբ կհաղթահարեն հետկովիդային շրջանը»,
- վստահեցնում է Թամար Լոմիձեն:

Համաճարակաբան՝ Մաիա Բուծաշվիլին ասում է, որ հետկովիդային դժվարությունները կարող են ձգձգվել մինչև երեք ամիս և մարդկանց հաճախ հարկավոր է բժիշկների օգնությունը, քանի որ բացի կովիդից, նրանք ունեն առողջական այլ խնդիրներ: Իսկ կորոնավիրուսից հետո իրավիճակը կամաց-կամաց էլ ավելի է բարդանում:

«Հաճախ հետկովիդային շրջանում մարդին սրտանոթային խնդիրներ են ունենում: Դժգոհում են սրտի արագ աշխատանքից և դա հաճախ կապված է հենց հետկովիդային ախտանշանների հետ:

Նկատվում է նաև մազաթափություն, ուժեղ ընդհանուր թուլություն, որոշ մարդիկ աղեստամոքսային խնդիրներ ունեն, և կովիդից հետո այդ խնդիրները պահպանվում են երկար ժամանակ»,
- պարզաբանում է համաճարակաբանը:

Հետկովիդային խնդիրներից մեկը անքնությունն է, որը երեք ամիս անց կանցնի, բայց եթե այս զգացմունքը չկորչի, Մայա Բուծաշվիլին բնակչությանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի:

Քանի որ հազվադեպ, բայց այնուամենայնիվ կա կորոնավիրուսով վերաինֆեկցիայի վտանգ, համաճարակաբանները հորդորում են սրտանոթային հիվանդություն ունեցող հիվանդներին ցուցաբերել ծայրահեղ զգուշություն և կանոնակարգերի խիստ պահպանում:

«Հետկորոնավիրուսային ախտանշաններ ունեցող անձինք պետք է սովորական կերպով շարունակեն ապրել, նրանց առօրյաում ոչինչ չի փոխվում: Սրա հետ մեկտեղ, նրանք պետք է պահպանեն բոլոր կանոնակարգերը»,- նշում է Մաիա Բուծաշվիլին:

Փորձագետները ապաքինվածներին հորդորում են լինել ուշադիր: Ըստ նրանց, հետկովիդային իրավիճակը նույն զգուշացման կարիքն ունի, ինչ կորոնավիրուսայինը: Հաճախ է պատահում, որ ապաքինված հիվանդներից ոմանք կրկին դիմում են բժիշկներին ՝ նույն կամ տարբեր գանգատներով: Ախտանիշները ի հայտ են գալիս ապաքինվելուց անմիջապես հետո, ուստի պացիենտները կրկին վերադառնում են հիանդանոցներ:

Վրաստանում հետկորոնավիրուսային ախտանշաններն անհանգստացնում են ապաքինված պացիենտների մոտ 20%-ին: 

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |