Նորություններ
Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մարդ չի մահացել. ապատեղեկատվություն
Վերջին ամիսների ընթացքում ռուսական մի շարք լրատվամիջոցների կողմից տարածվում են բազմաբնույթ տեղեկություններ կորոնավիրուսային վարակի դեմ օգտագործվող պատվաստանյութերի վերաբերյալ: Ապատեղեկատվություններից մեկն ու ամենագլխավորը, դա պատվաստանյութն ընդունելուց հետո մահն է: 

Ինչպես գրում է է«Իզվեստիան» Ավստրիայում Pfizer-ով պատվաստվելուց հետո 43 հոգի է մահացել, սակայն դեղամիջոցի հետ կապը չի հաստատվել։

«Առողջապահության անվտանգության դաշնային գրասենյակին հաղորդվել է 41 մահվան դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել COVID-19-ի պատվաստումից հետո մոտ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում է, որ 3 հիվանդի մոտ, դիահերձման զեկույցի արդյունքում, պատվաստանյութի հետ մահվան կապը բացառվել է: Եվս 11 մարդ պատվաստվել է COVID-19 ինկուբացիոն շրջանում, որի ընթացքում նրանք մահացել են, ուստի նունյպես մահվան պատճառ չի հանդիսանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ընդունումը: Մահացած ևս 19 հոգի ունեցել են լուրջ հիվանդություններ, որոնք կարող էին մահվան պատճառ հանդիսանալ: 

Այս մասին գրում է նաև ria.ru-ն: Հայկական լրատվամիջոցները, նունյպես հենվելով ռուսական վստահելի կայքերին, տարածել են տեղեկություններ մահվան դեպքերի մասին: News.am-ն ու hraparak.am-ը նույնպես հրապարակում են, որ Ավստրիայում դադարել են AstraZeneca պատվաստանյութն օգտագործել պացիենտի մահից հետո: 

9-րդ ալիքը նյութի վերաբերյալ երկարատև ստուգումներ իրականացնելուց հետո հավելում է, որ պատվաստվելուց հետո իրական մահվան դեպքեր չեն գրանցվել:   
| Print |