Նորություններ
Ախալցիխեում գազի խողովակներում մեծ քանակությամբ «օդորանտ» են թողել
Ախալցիխեում, բնակչությունն անհանգստացած է բնական գազի սուր հոտի պատճառով: Քաղաքացիներն ասում են, որ տանը գազի հոտը զգալի ավելացել է, այդ իսկ պատճառով երեխաներին դուրս են հանել տանից: 

«Չգիտենք, թե ինչ է կատարվում, ոչ ոք չի զգուշացրել, գոնե հաղորդագրություն ուղարկեն: Անտանելի հոտ է, տանը մնալ չենք կարող: Պատուհան-դուռ, ամեն ինչ բացել ենք: Հագնվեցինք և երեխաների հետ դուրս եկանք»,- ասում են Կլդիաշվիլի և Նիկոլոզ փողոցների բնակիչները:

«Ինտերգազ» ընկերությունում ասում են, որ բնական գազին հոտ տվող՝ օդորանտ են ավելացրել:

«Լրացուցիչ հոտ է արձակվել, մի փոքր շատ քանակությամբ է ստացվել: Ամեն օր ավելացնում են, որ հոտ ունենա: Շնչելը վտանգավոր է, բայց հոտը շուտով կանհետանա, կես ժամից այն չի լինի», - ասում է ընկերության տնօրեն՝ Վասիլ Աբուլաձեն:

Օդորանտն բնական գազին բնորոշ հոտ է տալիս: Դրա նպատակն է, հայտնաբերել գազի արտահոսքը:

| Print |