Նորություններ
Կորխի եկեղեցում շինարարական աշխատանքները շարունակվում են. Գործակալությունը դեմ է
Ախալքալաքի քաղաքապետարանի Կորխ գյուղում շարունակվում է մշակութային ժառանգության հուշարձանի ինքնակամ վերականգնումը: Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող Սուրբ Ստեփանոս եկեղեցին բնակիչները սեփական նախաձեռնությամբ սկսել են վերականգնել 2019 թվականի մայիսին:
Եկեղեցու պատերը քանդել են այնպես, որ պետության հետ աշխատանքների վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Տաճարի ինքնակամ քանդման և ապա շինարարական աշխատանքներ սկսելու պատճառ տեղացիները համարում են Մշակութային ժառանգության գործակալության անուշադրությունը:

«Եկեղեցին երեք տարի է, այսպիսի իրավիճակում է, աշխատանքներ սկսելու իրավունք ստանալու համար, մի քանի անգամ դիմեցինք գործակալություն, բայց ապարդյուն: Այլ ելք չկար, սկսեցինք կառուցել եկեղեցին մեր միջոցներով և Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների ֆինանաավորմամբ»,- ասում է տեղացի՝ Իշխան Հակոբյանը:

Չհամաձայնեցված գործունեության համար, երկու տարի առաջ նրանց տուգանել են: Այս հարցի առումով հարուցվել է նաև դատական գործ, սակայն վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են: Տուգանված Յուրի Ծառուկյանը հերքում է շինարարությունը կազմակերպելու փաստը և նշում, որ բոլորը հավասարապես ներգրավված են այս գործում: Մշակութային ժառանգության գործակալության կողմից Ծառուկիանը տուգանվել է 5000 լարիով ՝ 2019 թվականին չարտոնված շինարարություն սկսելու և եկեղեցի քանդելու համար: Նա փաստը բողոքարկեց դատարանում:

«Դատարանը չի բավարարել մեր բողոքը, որովհետև մեր ապացույցներում չի նշվել Ծառուկյանի անմիջական նախաձեռնությունն ու ներգրավվածությունը այս եկեղեցու վերականգնման գործընթացում, ինչը հանգեցրել է նրան, որ դատարանը ընդհատեց վարչական իրավախախտման գործը», - ասված է գործակալության հայտարարության մեջ:

Քանի որ գործը նախաձեռնողների խումբը հնարավոր չէր պարզել, 2019 թվականի հուլիսի 15-ին Գործակալությունը օգնության խնդրանքով դիմել է ոստիկանության Սամցխե-Ջավախեթիի բաժնի Ախալքալաքի շրջանային բաժին: Գործակալությունը դեռ սպասում է շրջանի ոստիկանությունից հետաքննության պատասխանին, որպեսզի ապագայում որոշի այն պարտականությունները, ինչը ենթադրում է վերականգնողական ծրագրի ներկայացմանը, համաձայնությանը, նշված ժամկետում թույլտվություն ստանալն ու վերակառուցման գործողությունների վերսկսմանը:

Մինչ գործակալությունը սպասում է ոստիկանության հետաքննության պատասխանին, գյուղում շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

«Մենք աշխատանքներն առանց թույլտվության չենք սկսել, փաստաթղթեր ենք վերցրել, սակայն այնքան ժամանակ է անցել, չեմ էլ հիշում ում մոտ են: Մայիսի վերջերին արդեն ցանկապատն էլ կքաշենք և զանգն էլ կկախենք»- »9-րդ ալիքի» մոտ ասում է Յուրի Ծառուկյանը:

Ըստ նրա, եկեղեցու կառուցման գործում մարդիկ «Ուժ և գումար չեն խնայել»:

«Սխալ են վարվել մեզ հետ, նրանք եկան Թբիլիսիից և դատական գործ հարուցեցին մեր դեմ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսել ենք մեր իսկ միջոցներով: Նրանք կարծում էին, թե ես էի նախաձեռնողը, սակայն ես միայն գյուղացի եմ և մենք գյուղացիներս միասին ենք կայացրել նման որոշում: Եկեղեցին մեր հարստությունն է»:

Տեղական կառավարությունը պնդում է, որ հարցը լուծված է, բայց այս պատասխանը հերքում են Մշակութային ժառանգության գործակալությունում: Գործակալությունը պարզաբանում է, որ աշխատանքները շարունակվում են օրենքի խախտմամբ, և դա դադարեցնելու համար անհրաժեշտ են խիստ պատժամիջոցներ:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը, Սբ. Ստեփանե եկեղեցում անցկացված աշխատանքները գնահատում է որպես վանդալիզմ: Վնասված պատերի քանդել և նորը կառուցել գյուղացիները սկսել են 2019 թվականի մայիսի 10-ին, սակայն գործակալությանը ընթացքը դադարեցնել չի հաջողվել:

Եկեղեցու կառուցման թույլտվություն ստանալու համար պահանջվում է հուշարձանի սեփականատիրոջ թույլտվությունը, գույքի կառավարման գործակալության համաձայնությունը եւ մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության թույլտվությունը:

Կորխ գյուղի նման, Տուրցխի բնակիչները նույնպես առանց թույլտվության սկսեցին փոխարինել 19-րդ դարի տաճարի վնասված տանիքը, որը, ի վերջո, Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության նկատողությունից հետո ընդհատվեց:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |
თეგები: եկեղեցի / խախտում / Կորխ /