Նորություններ
Ախալքալաքում տուն է այրվում (Տեսանյութ)
Ախալքալաքում տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են երեք հրշեջ-փրկարարական մեքենաներ: Տանը ոչ ոք չի եղել, տուժածներ չկան:

Տանը բռնկված հրդեհը նկատել են հարեւանները, նրանք զանգահարել են արտակարգ իրավիճակների ծառայություն: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: Մոտ երկու ժամ առաջ հարեւանները ծուխ են նկատլ, այդ ժամանակ կրակ դեռևս չկար: 

Սկզբում կար երկու հրշեջ մեքենա, բայց հետո միացավ երրորդը: Տեղում մոբիլիզացվել են նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակազմը:

Ըստ հարեւանների, սեփականատերերն արդեն մի քանի տարի է տեղափոխվել են Ռուսաստան: Տանը կա մի քանի տեսակի սարքավորում և էլեկտրոնիկա:
| Print |