Նորություններ
Ախալցիխեում գերեզմանատնից բրոնզե կիսանդրի են գողացել
Ախալցիխեում, Ռաբաթի գերեզմանատնից գողացել են բրոնզե կիսանդրի: Գերեզմանատան տնօրենի խոսքով, գողությունը կատարվել է գիշերը, քանի որ օրվա ընթացքում գերեզմանատան տարածքը հսկում է պահակը: Պավլե Մաիսուրաձեն ասում է, որ գերեզմանատնից մեկ կինսանդրի են տարել:

«Հանգուցյալի եղբոր որդին զանգահարեց Թբիլիսիից, դեպքի վայր գնալուց հետո նկատեցինք, որ բյուստը տեղում չէ: Մեկ օրվա դեպք է, գերեզմանատունն ունի պահակ, բայց նա հսկում է տարածքը միայն օրվա ժամերին: Գիշերն են տարել: Ամբողջ գերեզմանում միայն երկու կիսանդրի կար, մեկը դա էր, մյուսը՝ հայտնի բժշկինը»,- ասում է գերեզմանատան տնօրեն՝ Պավլե Մաիսուրաձեն:

Ներքին Գործերի Նախարարությունից ասում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է հանգուցյալի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, գերեզմանատանը գտնվող առարկայի ապօրինի յուրացում: Պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով մեկից երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

| Print |