Նորություններ
Վերջին զանգի և բանկետի միջոցառումների մասին
Շուտով 12-րդ դասարանցիների համար ուսումնական տարին կմոտենա ավարտին, կհնչի վերջին զանգը, բայց հետաքրքիր է, հաշվի առնելով համաճարակը, կունենան արդյո՞ք վերջին զանգի միջոցառում կամ «բանկետ»:

Այս հարցի շուրջ մանրամասն բացատրում է Կրթության և գիտության նախարարությունը: Նշելով, որ դպրոցի բակում, բաց տարածքում միջոցառում ացնացնելը արգելված չէ և նրանց ոչ ոք չի խանգարի:

Ինչ վերաբերվում է բանկետներին, ապա այս առումով սահմանափակումները կրկին ուժի մեջ են և ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից, լայնածավալ միջոցառումներ իրականացնելն արգելվում է, այսինքն10 հոգուց ավել մարդկանց հավաքույթի համար սահմանված է տուգանք, իսկ մեր շրջաններում բանկետներին հավաքվում են 10 հոգուց շատ ավելի մարդիկ:

Ինչ վերաբերում է էքսկուրսիաներին, ապա ճիշտ է ցուցումներն արդեն տրված են դպրոցներին, այնուամենայնիվ, հիշեցնում ենք՝ օրենքով արգելված չէ, սակայն հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, այս գործունեությունը նպատակահարմար չի համարվում:

Հատկանշական է, որ եթե պարզվի բանկետի փաստ, որը թաքուն իրականացվել է, ապա յուրաքանչյուր անձ անպայման կտուգանվի նվազագույնը 2000 լարիով, ևս 2000 լարիով կտուգանվեն կարանտինի և մեկուսացման կանոնների խախտման համար։

Փաստն այն է, որ միանշանակ, ոչ վերջին զանգն է արգելված, ոչ էլ տաս հոգանոց բանկետները։
| Print |